Զելենսկին՝ նախ թող «լվանա բերանը», հետո նոր մեկնաբանություն անի Վրաստանի մասին․ պատգամավոր
«Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կարցխալիան մեկնաբանել է Վլադիմիր Զելենսկու՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Վրաստանի մասին արված հայտարարությունը, նրան անվանելով խամաճիկ և խորհուրդ տալով «լվանալ բերանը»: Այս մասին փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Այսպես կոչված քաղաքական գործիչը համարձակվեց կրկին բացասաբար խոսել Վրաստանի մասին։ Մինչ այս խամաճիկը համարձակվի, ինչպես իր պաշտոնյաներն արեցին, վիրավորել և ուղղակիորեն պատերազմի կոչ անել մեր երկիրին, թող նախ բերանը լվա, ապա խոսի մեր երկրի մասին», - ասել է քաղաքական գործիչը։
Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ Զելենսկին ասել է, որ Եվրոպան «կորցրել է Վրաստանը», և այնտեղ մարդու իրավունքների իրավիճակը միայն վատթարանում է։
Հավելենք՝ ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր՝ օտարերկրյա հետախուզական ծառայությունները ֆինանսավորում են Վրաստանում անցկացվող հանրահավաքները՝ փորձելով կրկնօրինակել ուկրաինական Մայդանը։ Նա նաև ընդգծել է, որ Վրաստանի կառավարությունը թույլ չի տա, որ նման բան տեղի ունենա իր երկրում։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան իր աջակցությունն է հայտնում Ուկրաինային
Թուրքիան մտահոգված է Դոնբասում իրավիճակի սրման կապակցությամբ և պատրաստ է Ուկրաինային «ցանկացած անհրաժեշտ աջակցությունը»...
«Նորմանդական քառյակ»-ի հանդիպումը տևել է ավելի քան 2.5 ժամ
«Նորմանդական քառյակ»-ի ղեկավարների հանդիպումը Փարիզի Ելիսեյան պալատում ավարտվել է: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հանդիպումը...
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը․ Զախարովա
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով և Վիեննայում են՝ քննարկելու ներ...
Կոչ եմ անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն. Վենետիկի հանձնաժողովը անհանգստացած է ՍԴ-ում կատարվող գործընթացներով
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել՝ կապված Հայաստանում ՍԴ շուրջ իրավիճակին։ Ինչպես...