Ծանր ապրումներ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»
«ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները շարունակում են բուռն քննարկվել իշխող թիմում, վերլուծություններ եւ եզրահանգումներ են արվում։ Պատմում են, որ իրենց քվեարկության արդյունքները հատկապես ծանր են տարել Ալեն Սիմոնյանը, որը չնայած անցել է վարչության կազմ, բայց 11-րդն է` զիջում է Վահագն Ալեքսանյանին ու Հայկ Կոնջորյանին, որին ինքն է ժամանակին ՔՊ բերել, նաեւ՝ Արսեն Թորոսյանին: Այս մասին հայտնում է «Հրապարակ» թերթը։
Մյուս ծանր տանողը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն է, որը նախօրեին չէր մասնակցում վարչության հին կազմով նիստին։ Պարզվում է՝ թիմում անսպասելի չեն եղել Ալխաս Ղազարյանի ձայները, նա կանանցից ամենաշատ ձայնն է ստացել՝ 513 քվե:
Ասում են՝ նա բարի է, ոչ կոնֆլիկտային, գիտնական աղջիկ է, իսկ նրա եղբայրը վարչապետի արարողակարգի պետ Դավիթ Ղազարյանն է, ինչը եւս նշանակություն է ունեցել Ալխաս Ղազարյանի առաջընթացի հարցում։
ՔՊ-ում անգամ չեն բացառում, որ հաջորդ ընտրությունների ժամանակ հենց Ալխասը կլինի ցուցակի առաջին կին թեկնածուն»։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը կրկին դադարեցնում է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը
Իրանը կրկին դադարեցնում է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը եվրոպական երկրների գործողությունների պատճառով, հայտնում է IRI...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավիճակը գնալով վատանում էր. ԱԱԾ նախկին պետը նոր մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Պատերազմի ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը ղեկավարած Միքայել Համբարձումյանը խոսել է 44-օրյա պատերազմի մասին...
Այս արդյունքը ավելի լավ է, քան Սիրիան բաժանվի ութ մասի. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ բաց է թողել Ուկրաինայի վերաբերյալ Մյունխենի հանդիպումը՝ Սիրիայի վերաբերյալ բան...
Ես՝ որպես ԱՄՆ-ի նախագահ, վերահսկելու եմ. Թրամփի նոր որոշումը Վենեսուելայի վերաբերյալ
Վենեսուելան ԱՄՆ-ին «կփոխանցի» 30-50 մլն բարել նավթ, որը ենթակա է պատժամիջոցների: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնա...