Գյումրու մարզադպրոցի տնօրենը շենքը վարձով տվել է Հնդկաստանի քաղաքացիներին. նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, խախտելով Գյումրու համայնքապետարանի հետ կնքված պայմանագրով սահմանված՝ գույքը երրորդ անձի օգտագործմանը հանձնելու արգելքը, իր հորը՝ մարզադպրոցի մարզչին, թույլատրել է զավթել մարզադպրոցին անհատույց տրամադրված 109,23 քմ մակերեսով վարչական շենքի գրեթե կեսը և 2024 թվականի հունիսից 2025 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում այն որպես բնակարան վարձավճարով տրամադրել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներին, իսկ վարձակալության դիմաց ստացված գումարը չի մուտքագրվել մարզադպրոցի բյուջե։ Արդյունքում՝ մարզադպրոցի աշխատակիցները և սաները զրկվել են շենքի զավթված հատվածն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունից։
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նույն պաշտոնատար անձը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին մարզադպրոցի մարզիկներից մեկին հրամանագրել է մարզիչ-մանկավարժի հաստիքին, սակայն վերջինս 2024թ. հոկտեմբերից 2025թ. մայիսն ընկած ժամանակահատվածում չի իրականացրել մարզչական գործառույթներ, մինչդեռ նրա անվամբ հիշյալ ժամանակահատվածում հաշվարկվել և փոխանցվել է ընդհանուր 310.660 ՀՀ դրամ աշխատավարձ։
Ծառայողական լիազորությունները չարաշահելու, լիազորությունների չարաշահմամբ իրեն վստահված գույքը հափշտակելու, ինչպես նաև խմբի կազմում նախնական համաձայնությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու համար մարզադպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով, 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 445-րդ հոդվածի 2-րդ մասով:
Պետությանը պատճառված ընդհանուր 1․210․660 ՀՀ դրամի չափով վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Մհեր Գրիգորյանը մեկ տարում 1 մլրդ դրամից ավելի եկամուտ է ունեցել․ «Ժողովուրդ»
«ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ունի մեկ անհատական բնակելի տուն, մեկ բնակարան, մեկ հողամաս և երկու ավտոտնակ, ընդ որում՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրք զինվորները քաղաքացիական հագուստով անձանց հետ հավանաբար փորձել են հատել Հունաստանի սահմանը
Հունաստանի սահմանապահ ուժերը նախօրեին Եվրոս շրջանում տարօրինակ մի միջադեպի են ականատես եղել. թուրք զինվորները քաղաքացիակ...
Մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին. Սամվել Կարապետյան
Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վր...
Ողջունում եմ ձեր մուտքը այն պետությունների ակումբի մեջ, որոնք ողջունում են այս ռեգիոնալ հավասարակշռություն. թուրք լրագրողը՝ Արարատ Միրզոյանին
Երբ Դուք պատասխանում էիք հարցին, որը վերաբերում էր Եվրամիությանն ու մյուս կազմակերպություններին միաժամանակ անդամակցելուն...