Գալյանը՝ Մերձավանում տեղի ունեցած սպանություններից հետո հնարավոր պաշտոնանկությունների մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է այն հարցին՝ Արմավիրում տեղի ունեցած սպանություններից հետո պաշտոնանկություններ կլինե՞ն, թե՞ ոչ։
«Վարչապետը հետևություններ արել է, շատ լավ է արել, ես չեմ կարող հետևություններ անել, այդ հարցի պատասխանատուն ես չեմ, որ հետևություններ անեմ»,- ասել է Սրբուհի Գալյանը։
Լրագրողի հարցին՝ եթե նախաքննությունը չի ավարտվել, առաջին օրով Նիկոլ Փաշինյանը ո՞նց է գնահատականներ տալիս, վարկած առաջ քաշում՝ Գալյանն արձագանքել է․
«Առաջարկում եմ ՝ամեն անգամ իրենից հարցնել, թե ինչը ոնց է անում»,- Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը պաշտոնանկ չի անի Սանասարյանին, քանի որ հարգում է անմեղության կանխավարկածը․Վլադիմիր Կարապետյան
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադրություն չունի եւ չի պատրաստվում պաշտոնանկ անել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավի...
Իշխանության մեջ ներքին հրահանգ կա հնարավորինս վարկաբեկել Հայկ Մարությանին. համարվում է «սպիտակ ագռավ». «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» ու բյուջեի անիմաստ ծախսերից բողոքող Նիկոլ Փաշինյանն ու իր կառավա...
Պուտինն ու Զելենսկին առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Ինչպես փոխանցում է РИА Н...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևի Գանձակ այցի ժամանակ դեկորատիվ ծառեր են տնկել, հետո հեռացրել
Ահաբեկիչ Ալիևի Գանձակ կատարած այցի ժամանակ տեղի իշխանությունները դեկորատիվ ծառեր են տնկել այն ճանապարհի պարագծի երկայնքո...