Ծառուկյանը ներկայացրել է «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը
Սիրելի´ հայրենակիցներ, դեռևս մայիս ամսին իմ հարցազրույցում հայտնել էի, որ նախաձեռնում եմ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մշակումը։ Սա վերկուսակցական ծրագիր է։ Մի ծրագիր է, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի տեսնելու է իր, իր ընտանիքի և իր պետության ամենասուր և արդիական խնդիրների ձևակերպումը և լուծման տարբերակները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Գագիկ Ծառուկյանը։
«Այդ ծրագիրը պետք է ձևավորվի ոլորտային մասնագետների, հեղինակություն վայելող գիտնականների, հասարակական գործիչների, առաջարկ, միտք, գաղափար ունեցող սրտացավ մարդկանց համատեղ ուժերով։ Այն կազմվելու է քաղաքացիների ուղիղ մասնակցությամբ, Հայաստանի և սփյուռքի լավագույն մասնագետների մասնակցությամբ։ Մշակման ընթացքում ծրագիրն անընդհատ դրվելու է հանրային քննարկման, մշտապես հաշվի են առնելու քաղաքացիների և մասնագետների առաջարկները։ Սա լինելու է հանրային, բաց գործընթաց։
Ես, որպես նախաձեռնության հեղինակ, առաջարկում եմ ծրագրի աշխատանքները սկսել այս փոքր նախաբանով: Հայաստանին պետք է.
1. Ներքին հաշտեցում, հանրային երկխոսություն, թշնամանքի վերացում, հայկական աշխարհի միասնականության վերականգնում։
2. Մի շարք վիճահարույց օրենքների և որոշումների կասեցում, սառեցում, վերանայում՝ օրենքներ, որոնք վնասում են երկրին, թունավորում հարյուր հազարավոր մարդկանց կյանքը։
3. Գրագետ-խաղաղ բանակցություններ, միակողմանի զիջումների բացառում, իրական խաղաղության ծրագիր, պատերազմի ռիսկի չեզոքացում, դաշնակցային հարաբերությունների վերականգնում, իրական անվտանգային համակարգի ստեղծում, նոր խոշոր տնտեսական ծրագրերի իրականացում։
Հնարավո՞ր է այս պարզ կետերի շուրջ ապահովել լայն հանրային համախմբում։ Միանշանակ՝ այո»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի «խաղաղությունը» հաստատվեց Արցախի բռնազшվթումից հետո․ Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․«Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող փաստ...
Քոչարյանը խցում յոգայով է զբաղվում
Ռոբերտ Քոչարյանը մենակ է պահվում «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի խցում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից...
Թրամփը մերժել է ՆԱՏՕ-ի երկրների անունից Ուկրաինային թևավոր հրթիռների փոխանցումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է ՆԱՏՕ-ի երկրների անունից Ուկրաինային Tomahawk թևավոր հրթիռների փոխանցումը: Այս մասին գ...
Մենք բանակցում ենք, անկախ նրանից, թե ովքեր են ադրբեջանական կողմում․ Մնացականյան
Հայկական կողմը պատրաստ է բանակցություններ վարել ադրբեջանական կողմի հետ՝ անկախ նրանից, թե ովքեր են ներկայացնելու Ադրբեջան...