Թեհրանը և Բաքուն քննարկել են Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրումը Իրան
Սադիգը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը քննարկել են Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրումը Իրան: Այս մասին հայտնել է Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Ֆարզանա Սադիգն ընդունել է Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը, որն այցով գտնվում է Իրանում։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են համատեղ նավթային բլոկների մշակումը, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ներառումը երկու երկրների միջև գազի փոխանակման համաձայնագրում, ռուսական գազի փոխադրումը Ադրբեջանի տարածքով Իրան և երեք երկրների միջև էլեկտրաէներգետիկ ցանցերի զարգացումը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Այցի շրջանակներում պլանավորված է ադրբեջանական պատվիրակության ուղևորությունը Շահիդ Ռաջայի նավահանգիստ և Ադրբեջանի ու Իրանի միջև համագործակցության հուշագրի ստորագրում։ Ավելի վաղ Մուստաֆաևը հանդիպում է անցկացրել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ, ինչպես նաև համատեղ նախագծերի իրագործման վերաբերյալ հարցեր է քննարկել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ովքե՞ր են երկիրն ազատելու իշխանությունից. Աղվան Վարդանյանը 250–հոգանոց ցուցակ է կազմել
Վտանգի, վախի զգացում և գործ տալու սովորական ՔՊ–ական վարքագիծ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մեկ զորամաս էլ է անցել սննդի մատակարարման նոր կարգին
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից ևս մեկն անցել է սննդի մատակարարման նոր կարգին: Այս մասին հայտնեցին...
Լուրերը մեկ տողով. ԱԲ-ի ազդեցությունից մինչև պատերազմի վտանգ. քաղաքական սկանդալներ և տնտեսական ցնցումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• ԱՄՆ համալսարանները վերականգնում են բանավոր քննությունները՝ արհեստական...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Զախարովան տելեգրամում անդրադարձել է Փարիզի Օլիմպիական խաղերին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տելեգրամում անդրադարձել է Փարիզի Օլիմպիական խաղերին: Նա ասել է. «Փա...