
Մեղայ Աստծո․ կեղծավորնե՛ր, ձեր դարդը լացեք. Վարդան Ղուկասյանը՝ իշխանությանը

«Մեղայ Աստծո, մեղայ Աստծո, մեղայ Աստծո»։ Լրագրողների հետ ունցեած զրույցում այսպես է արձագանքել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, երբ լիմացել է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է Էջմիածնում հավաք անել՝ ընդդեմ եկեղեցու։
«Եթե ուզում են երկիրը քանդել՝ քանդում են եկեղեցին ու ընտանիքը, հիմա իրենք դա անում են, որովհետև հանձնարարական ունեն դրսի ուժերից։ Երկիրը պահում են եկեղեցին և ընտանիքը, հիմա դպրոցը քանդում են, դպրոցից հանում են Մեսրոպ Մաշտոցին, հայոց քրիստոնյա պատմությունը, Արարատը։ Ինչքան ուզում է, այսպես գեղեցիկ ինստիտուտներով կողքից, տակից, վերևից գան, որ ժողովուրդը չհասկանա։ Ժողովուրդը շատ լավ հասկանում է, դուք քանդում եք Հայաստանի Հանրապետությունը, դա էլ չի ստացվի, որովհետև այս ազգի տերը Աստված է, հանգիստ եղեք։ Ինչ ուզում եք անեք, ինչ-որ մի քանի հոգևորականի դատելով եկեղեցին չի քանդվի։ Այդ հոգևորականների տեղը բոլորս լավ գիտենք։
Դուք սրբությունից, մաքրությունից այնքան հեռու եք, ոնց որ Մասիս սարն ու թոփի դարը, դուք ի՞նչ իրավունք ունեք նմանատիպ մարդկանց քարկոծելու։ Հլը դուք մի հատ գնացեք, կեղծավորներ, գնացեք ձեզ մաքրեք, ձեր դարդը լացեք, թե Աստծուն ինչ պիտի պատասխանեք, հետո մնացած մարդկանց մասին մտածեք»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։