ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք կնքված համաձայնագրերի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված խաղաղության համաձայնագրերը անվանել է «դրական ազդանշան ամբողջ աշխարհի համար»։ Նա այդ մասին հայտարարել է՝ Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ժամանակ։
Գուտերեշը կոչ է արել միջազգային հանրությանը դադարեցնել շարունակվող զինված հակամարտությունները, այդ թվում՝ բռնությունը, բնակավայրերի ընդլայնումը և անեքսիայի սպառնալիքը Գազայի հատվածում։
«Հայիթիից մինչև Եմեն, Մյանմայից մինչև Սահել և դրանից այն կողմ, մենք պետք է ընտրենք միջազգային իրավունքի վրա հիմնված խաղաղության ուղի։ Անցած տարին հույսի շողեր բերեց. օրինակ՝ Կամբոջայի և Թաիլանդի միջև հրադադարը և ԱՄՆ-ի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագիրը։ Սակայն չափազանց շատ ճգնաժամեր են մնում անվերահսկելի», - նշեց գլխավոր քարտուղարը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի պետնախարարն անդրադարձել է ադրբեջանական կողմի այսօրվա կրակոցներին
Այսօր Ադրբեջանի զինված ուժերը ականանետ են կիրառել ԱՀ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի վարչական տարածքում գյուղի բնակչու...
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ ապօրինաբար շրջափակ...
«Թունելի վերջում լույս կա». Ֆիդանը՝ ռուս- ուկրաինական հարաբերությունների մասին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցությունների շարունակությ...
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում
Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հանրապետության ն...