Անկախության տոնի առթիվ ԱԺ-ում պարգևավճարներ են ստացել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել՝ ԱԺ պատգամավորներին, աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին պարգևավճար տալու վերաբերյալ։
Կարգադրությունը հրապարակվել է ԱԺ պաշտոնական կայքում։
Ալեն Սիմոնյանի կարգադրությունում մասնավորապես նշված է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»:
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը կմեկնի Ադրբեջան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսին կայցելի Ադրբեջան։ Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ–ները, այդ...
Ամեն շաբաթ պաշտոնյա ենք բռնում կաշառքի վրա. վարչապետ
Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա եւ կարող եմ երաշխավորել, որ քանի դեռ դուք աջակցում ենք գործող քաղաքական իրողությո...
Եթե Սուրեն Պապիկյանը ասելիք ունի, թող ուղիղ ասի և կստանա իր պատասխանը․ Արթուր Վանեցյան
Եթե ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ասելիք ունի, թող ուղիղ ասի և կստանա իր պատասխանը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել...
Հայաստանից փող դուրս բերելու համար նոր կարգավորումներ են մտցվել
ԵԱՏՄ տարածքում այսօր ուժի մեջ են մտել փողերի և արժեթղթերի շրջանառության նոր կանոններ, որոնք որոշակի սահմանափակումներ են...