Էրդողանը կմեկնի Ադրբեջան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսին կայցելի Ադրբեջան։ Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ–ները, այդ մասին հայտնել է Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Հասան Մանդալին:
Էրդողանը կմասնակցի Բաքվում կայանալիք TEKNOFEST աերոտիեզերական տեխնիկայի և տեխնոլոգիաների փառատոնի բացմանը: Միջոցառումն անցկացվելու է մայիսի 26-29-ը։
Հիշեցնենք, որ Էրդողանը վերջին անգամ Ադրբեջան էր այցելել 2021 թվականի հոկտեմբերի 26-ին, իսկ մինչ այդ` հունիսի 15-ին, ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի ուղեկցությամբ այցելել էր Վարանդա (Ֆիզուլի), ապա նաև Շուշի, որտեղ երկկողմ համաձայնագիր էր ստորագրվել։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր կանչվել է ՀՀ Արտաքին գործեր...
«Մինչև ամերիկացիները տեղակայվեն, մենք արդեն կլինենք Լա Մանշի ափերին». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ՀԱՊԿ զինված ուժերը շատ ավելի արդյունավետ են, քան ՆԱՏՕ-ի ուժերը։ «Մ...
Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ղարաբաղի հարցը
Ինչպես արդեն հայտնել ենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ հանդիպել են: Ռուսաստանն...
Պուտինն առաջարկել է ապաստան տալ Պորոշենկոյին. ինչ պատասխան է տվել Պորոշենկոն
Ուկրաինայի նախկին նախագահ, Գերագույն ռադայի պատգամավոր Պյոտր Պորոշենկոն պատասխանել է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի` մարդա...