Ամեն շաբաթ պաշտոնյա ենք բռնում կաշառքի վրա. վարչապետ
Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա եւ կարող եմ երաշխավորել, որ քանի դեռ դուք աջակցում ենք գործող քաղաքական իրողություններին, համակարգային կոռուպցիա չի լինելու: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Ջերմուկում քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց արդյոք կասե՞մ, որ այսօր պաշտոնյաները կաշառք չեն վերցնում. Իհարկե, չեմ ասի, որովհետեւ մենք ամեն շաբաթ պաշտոնյա ենք բռնում կաշառքի վրա:
Բայց ի՞նչ պետք է անել, որ սրան վերջ տրվի: Խոսքը դրա մասին է, որ կոռուպցիոն համակարգի մնացորդները ամեն տեղ, ներառյալ կառավարությունը, հույս ունեն, մտածում են՝ հեսա մի 2 ամիս էլ ձգենք, մերոնք գալու են: Ախր, ժողովուրդը ձերոնց այնքան հեռու է ուղարկել, լույսի արագություն էլ բացեն, չեն կարող հետ գալ: Ուղղակի խխնդիրն այն է, որ այս նյարդային մթնոլորտը ՀՀ-ում շարունակվում է»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ քանի դեռ դատականհամակարգի հարցը չլուծվի,այս նյարդային մթնոլորտը պետք է շարունակվի:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...
ՀՐԱՏԱՊ. Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մար...