Սամվել Կարապետյանի ուղերձ՝ ԱԱԾ մեկուսարանից
Գործարար Սամվել Կարապետյանի ուղերձ է հղել ԱԱԾ մեկուսարանից.
«Սիրելի’ հայրենակիցներ,
Արդեն շուրջ 20 տարի է, ինչ տարբեր առիթներով ու տարբեր ճանապարհներով աջակցում եմ տաղանդավոր հայ երիտասարդներին։ Ոլորտները տարբեր են՝ երաժշտություն, սպորտ, գիտություն, կինո, այլ արվեստներ։
Չկա կյանքի մի ոլորտ, ուր հայերն աչքի ընկած չլինեն իրենց շնորհքով։ Սա իրական ու մեծ հարստություն է, որը պետք է ամեն գնով պահպանել ու զարգացնել։
«Մեր ձևով» շարժումն արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ նպատակային աշխատանք է սկսել ամբողջ Հայաստանում տաղանդավոր երիտասարդներին հայտնաբերելու և նրանց տաղանդը իրացնելու, աշխարհին ներկայացնելու հարցում աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։ Ու որքան էլ հաջողության պատմությունները շատ լինեն, միևնույնն է, այս կարևոր գործը պատիվ եմ համարելու ու չեմ դադարեցնելու աջակցությունը երբեք:
Վերջապես փոքրիկ խմբակը հայ ժողովրդին էլ ցույց տվեց հարևան երկրների առաջ իրենց ընդունած խղճուկ դիրքն ու կեցվածքը, և չեմ կասկածում, որ ամպագոռգոռ, դատարկ ու ցինիկ բառամթերքով կրկին ֆիքսված այս փոքրիկ խմբակին մերժելուց ու հեռացնելուց հետո շատ կարճ ժամկետում լիովին փոխելու ենք մեր երկիրը, ներքին համերաշխություն ենք ունենալու, ապրելու ենք պաշտպանված ու բարեկեցիկ։
Մեր ժողովրդին ամենամեծ համբավը բերելու են ոչ թե քաղաքական ու պետական գործիչները, այլ մեր այն հայրենակիցները, ում ողջ աշխարհը ճանաչում է իրենց Աստվածատուր տաղանդի շնորհիվ:
Անելու ենք՝ մեր ձևով»:
Նմանատիպ հոդվածներ
«Այս հռչակագիրը ոչ մի կերպ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս». Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է. &...
ՈՒՂԻՂ․ Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը
Մեկնարկել է ՀՀ 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանը. ԱԺ-ը գումարել է անդրանիկ նիստը։ Օրակարգում ընդգրկված է 7 հա...
Որքան գումար կտրամադրի կառավարությունն Ամուլսարի շահագործման համար
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 27-ի նիստում բյուջետային երաշխիք տրամադրելու մասին որոշում կայացրեց, որը պայմանավոր...
Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ տեսաուղերձ է հղելով Ղրիմի պլատֆորմի առաջնորդների չորրորդ գագաթնաժողովին: «Մեր աջ...