
Հայտնի են ՔՊ Վարչության ընտրության վերջնական արդյունքները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակեց վարչության անդամների ընտրության արդյունքները։ Սեպտեմբերի 20-ին կայացած կուսակցության 7-րդ համաժողովին մասնակցելու իրավունք է ունեցել 974 անձ, քվեարկությանը մասնակցել է 917-ը։
Առավելագույն ձայներ է ստացել և վարչության նախագահ է ընտրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչության ընտրված անդամներն են.
1. Փաշինյան Նիկոլ Վովայի- 826
2. Պապոյան Գևորգ Հարությունի- 707
3. Ալեքսանյան Վահագն Հովիկի- 688
4. Պապիկյան Սուրեն Ռաֆիկի- 665
5. Կոնջորյան Հայկ Արսենի- 648
6. Հարությունյան Արայիկ Էդուարդի- 625
7. Ռուբինյան Ռուբեն Կարապետի- 606
8. Թորոսյան Արսեն Գևորգի- 596
9. Պետրոսյան Ռոմանոս Վանիչկայի- 567
10. Խուդաթյան Դավիթ Հովհաննեսի- 562
11. Սիմոնյան Ալեն Ռոբերտի- 527
12. Ղազարյան Ալխաս Աղաբեկի- 513
13. Ջուլհակյան Արուսյակ Թովմասի- 439
14. Գաբրիելյան Վիլեն Կարենի- 435
15. Հակոբյան Հասմիկ Արմենի- 434
16. Սանոսյան Գնել Հենզելի- 432
17. Ավինյան Տիգրան Արմենի- 422
18. Խաչատրյան Արմեն Էդմոնդի- 420
19. Բաղդասարյան Նազելի Հրաչի- 416
20. Մանավազյան Արուսյակ Լևոնի- 405
Ընտրությունների արդյունքների բողոքարկման համար սահմանված է եղել քվեաթերթիկների նախնական էլեկտրոնային հաշվարկից հետո 24 ժամ։ Սահմանված ժամկետում բողոքարկման դիմումներ չեն ստացվել։
Վարչության կազմում փոփոխություններ են եղել․ նոր կազմում տեղ չի գտել Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, նաև ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
Նախորդ վարչության անդամ Վաղարշակ Հակոբյանը ևս դուրս է մնացել ցանկից, իսկ Արփի Դավոյանի թեկնածությունը չի առաջադրվել։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը թեպետ բազմիցս հարցազրույցներում նշել էր, որ մեծ հույսեր ունի վարչության անդամ ընտրվելու, սակայն նրա օգտին 404 անձ էր քվեարկել, ու նա ընդամենը մեկ քվեով զիջեց տեղը Արուսյակ Մանավազյանին։