Հայկ Սարգսյանը՝ ՔՊ-ից հեռացվելու լուրերի մասին
Տեղի են ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններ, պատվիրակներն արել են ընտրություն և ձևավորվել է նոր վարչություն, ինչպես սահմանված է կարգով. որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել։ Այս մասին, Երևանում մեկնարկող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի շրջանակներում, լրագրողների հետ զրույցում նշել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ-ի նորընտիր վարչության կազմում ինքը չի ընտրվել, փոխարենը ընտրվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որի հետ ինքը կոնֆլիկտ է ունեցել։
«Եղել է քարոզարշավ, մեր կուսակցականները ըստ քարոզարշավի ընտրել են այն թեկնածուներին, ում ցանկացել է։ Տեղի են ունեցել թափանցիկ, պարզ ընտրություններ։ Ինչո՞ւ պետք է հիասթափված լինեմ»,- ասել է պատգամավորը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ իրեն կուսակցությունից էլ հեռացնեն, Հայկ Սարգսյանը պատասխանել է.
«Դրանք անհեթեթ տեղեկություններ են, նույնիսկ մեկնաբանելու առիթ չկա; Իհարկե, շարունակելու եմ ՔՊ-ի հետ ճանապարհը։ Առաջադրվել է 41 թեկնածու, ընտրվել է 20-ը։ Ես բավականին շատ ձայներ եմ ստացել, ինչի համար շնորհակալ եմ իմ կուսակից ընկերներին։ Այո, մի քանի ձայն պակասել է, հավանաբար, քարոզարշավը ուշ եմ սկսել։ Քարոզարշավը սկսվել էր սեպտեմբերի 1-ից, ես քարոզարշավին միացել եմ վերջին մեկ շաբաթվա ընթացքում»,- հավելել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խարկովում հրթիռակոծվել է համալսարանի շենքը
Ինչպես արդեն հայտնել էինք, Խարկովը հրթիռակոծվել է: Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ ռուսական հրթիռն ընկել...
Նիկոլ Փաշինյանը՝ Շուշին կորցնելու և դրա շուրջ խոսակցությունների մասին
Ապատեղեկատվություններից մեկը կապված է Շուշիի հետ. շատ են ասում, որ Շուշին ուղղակի հանձնվել է: Այս մասին, այսօր՝ նոյեմբեր...
Մարուքյանը բարձր որակավորմամբ կադրերի սղությունը նաև արտերկրից ապահովելու ելք է առաջարկում
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասում,ֆեյսբուք...
Թուրքիան խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլի մասին
Թուրքիան դեռևս չգիտի՝ արդյոք Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում, հաղորդում է ՌԻԱ Նո...