Մարուքյանը բարձր որակավորմամբ կադրերի սղությունը նաև արտերկրից ապահովելու ելք է առաջարկում
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասում,ֆեյսբուքում գրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մանրամասնելով դրա նպատակը.
«Ինչպես շատերդ գիտեք, ՀՀ Կառավարության անդամը (վարչապետ, փոխվարչապետ, նախարար), գործող Սահմանադրությամբ, կարող է լինել միայն ՀՀ քաղաքացի, ընդ որում՝ ոչ պակաս, քան վերջին 4 տարում։ Միաժամանակ՝ նա պետք է նույնքան ժամանակահատվածի չափով բավարարի նստակեցության ցենզը (Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 148-րդ հոդվածի 1-ին մասերի կարգավորում)։
Այսինքն՝ տվյալ նորմն ուղղակի արգելք է սփյուռքից մեր հայրենակիցներին և նրանց հմտությունները, կապերն ու այլ հնարավորությունները պետության կառավարման կարևորագույն գործառույթներին ուղղակի ներգրավելու համար։
Սա անընդունելի կարգավորում է ներպետական կառավարման համակարգում, հատկապես ներկայիս աղետալի իրադրությունում, բարձր որակավորմամբ կադրերի սղության պայմաններում։
Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստան»-ը նախատեսում է փոփոխություն կատարել Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասում՝ խմբագրելով այն այնպես, որ Կառավարության անդամ (բացառությամբ՝ վարչապետի) կարողանա լինել 25 տարին լրացած, հայերենին տիրապետող ՀՀ գործունակ քաղաքացին՝ անկախ այլ պետության քաղաքացի լինելու հանգամանքից, ՀՀ քաղաքացիությունն ստանալու ժամկետից և ՀՀ-ում բնակության ժամանակահատվածի տևողությունից:
Սույն սահմանադրական փոփոխությունը հնարավոր է իրականացնել Ազգային Ժողովի միջոցով»։
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից դադարեցնում եմ պաշտոնավարումս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար․ Մեսրոպ Առաքելյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրել է, որ դադարեցնում է պաշտոնավարումը։Գրառումը ներկայաց...
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում կհարցաքննվի
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու:Արցախի դատախազությունը տեղեկացնում է, որ Ա...
«Հողերը արդեն պետք է տաս». Լեւոն Տեր-Պետրոսյանը 2018-ի ամռանը ասել է Փաշինյանին
Եթե մենք իշխնությունը պահելու մոլուցքով առաջնորդվեինք, դեռեւս 2020-ի դեկտեմբերին չէինք առաջարկի անցկացնել արտահերթ խորհր...
Եվ կներեք, չեմ էլ ուզել ի ցույց դնել մեր գործող որոշ բարձրաստիճան գեներալների վախկոտությունը. վարչապետ
Կդիտարկենք Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 30-ի նիստի արձանագրության համապատասխան հատվածը գաղտնազերծելու և հրապարակելու...