Հայաստանը դիմակայում է հիբրիդային սպառնալիքներին և տեղեկատվական մանիպուլյացիաների մեծ ծավալին․ Քոչարյան
Հայաստանը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը՝ այն դիտարկելով ոչ միայն պաշտոնական, այլև համակարգային բարեփոխումների հարթակ, որը նպաստում է մեր երկրի անկախության ամրապնդմանը և ինստիտուցիոնալ դիմակայունությանը։ Այսօր «Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում․ ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» թեմայով 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի բացման խոսքում ասել է Աժգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Մեր համագործակցությունը հիմնված է համընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության վրա․․․ Այս հարաբերությունները հատկապես մեծ կարևորություն է ստանում այս բազմաբևեռ, անկանխատեսելի և հաճախ անկայուն աշխարհում՝ դառնալով անվտանգության և կայուն զարգացման կարևոր հենասյուն»,- ասել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ մասնավորապես, ներքին դիմակայունության ամրապնդման ուղղությամբ տարվող համակարգված աշխատանքները մեծ կարևորություն են ստանում այսօր, երբ Հայաստանը դիմակայում է հիբրիդային սպառնալիքներին և ապատեղեկատվության, տեղեկատվական մանիպուլյացիաների մեծ ծավալին։ Ըստ Քոչարյանի՝ այդ ապատեղեկատվության ծավալն ուղղված է ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ վստահության թուլացմանը, հասարակական տրամադրությունների մանիպուլյացիային և պետական քաղաքականության տապալմանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանիում հայտարարվել է թիվ մեկ մակարդակի պատրաստություն․ Ալիևը հայտարարություն է արել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Իրանը «ահաբեկչական գործողություն» է իրականացրել Ադրբեջանի դեմ։ Այդ մասին...
Մեծ Բրիտանիան կարտադրի նոր բալիստիկ հրթիռներ՝ Ուկրաինայի համար. այն կհասնի մինչև Մոսկվա. Daily Mail
Մեծ Բրիտանիան նախատեսում է Ուկրաինայի համար արտադրել նոր բալիստիկ հրթիռներ՝ Nightfall անվանումով նախագծի շրջանակում։ Այդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաթոշակները բարձրացել են 18 000 դրամով․ Թորոսյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով նորութ...
Արշակ սրբազանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ. փաստաբան
Արշակ սրբազանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Այս մասին Radar Armenia-ին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։Հիշեցնենք...