Մեծ Բրիտանիան կարտադրի նոր բալիստիկ հրթիռներ՝ Ուկրաինայի համար. այն կհասնի մինչև Մոսկվա. Daily Mail
Մեծ Բրիտանիան նախատեսում է Ուկրաինայի համար արտադրել նոր բալիստիկ հրթիռներ՝ Nightfall անվանումով նախագծի շրջանակում։ Այդ մասին հայտնում է Daily Mail պարբերականը:
Ըստ հրապարակման՝ նշված հրթիռները կարող են թիրախներ խոցել ավելի քան 480 կմ հեռավորության վրա: Պարբերականի փոխանցմամբ՝ տեսականորեն նման հրթիռները կարող են հասնել մինչև Ռուսաստանի մայրաքաղաք՝ Մոսկվա, հաշվի առնելով, որ այն գտնվում է Ուկրաինայի Սումիի մարզի սահմաններից մոտ 425 կիլոմետր հեռավորության վրա։
Պարբերականի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ներկայումս որոնում է ընկերություններ, որոնք կզբաղվեն նախագծման և առաջին երեք փորձնական հրթիռների ստեղծման աշխատանքներով։ Նախնական պայմանագրի արժեքը գնահատվում է շուրջ 9 միլիոն ֆունտ ստերլինգ։
Նյութում առաջին փորձնական հրթիռների արտադրության ժամկետները նշված չեն։
Նմանատիպ հոդվածներ
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին հնարավոր հարվածների մասին
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների ցանկացած միջամտություն երկրի ներսում ընթացող բողոքի ակցիաներ...
Մեր հերթական դղյակը․ Տարոն Չախոյան
Մեր հերթական դղյակը Շիրակի մարզի Կապս գյուղում։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկա...
Կենսաթոշակն ու նպաստը՝ անկանխիկ եղանակով
Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող քաղաքացիների համար, ԱՍՀ նախարարությունը հրապարակել է ուղեցույց, որի օգնութ...