Ադրբեջանիում հայտարարվել է թիվ մեկ մակարդակի պատրաստություն․ Ալիևը հայտարարություն է արել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Իրանը «ահաբեկչական գործողություն» է իրականացրել Ադրբեջանի դեմ։ Այդ մասին նա ասել է երկրի Անվտանգության խորհրդի նիստում։
Նրա խոսքով՝ իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո Ադրբեջանի զինված ուժերին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ պատասխան գործողություններ պատրաստելու համար։ Ալիևը նշել է, որ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Թեհրանը պետք է պաշտոնական պարզաբանում ներկայացնի Բաքվին և ներողություն խնդրի տեղի ունեցածի համար։
Ալիևի պնդմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերը՝ Պաշտպանության նախարարությունը, Պետական սահմանապահ ծառայությունը և մյուս բոլոր հատուկ նշանակության ստորաբաժանումները, դրվել են մարտական պատրաստության թիվ մեկ մակարդակի վրա և պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողություն իրականացնելու։
Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ սա առաջին դեպքը չէ։ Նա հիշեցրել է, որ որոշ ժամանակ առաջ Թեհրանում հարձակման էր ենթարկվել Ադրբեջանի դեսպանատունը։
Ալիևի խոսքով՝ այդ հարձակումը իրականացրել էր մի անձ, որը, նրա պնդմամբ, գործել էր իրանական հատուկ ծառայությունների հրահանգով, ինչի հետևանքով զոհվել էին Ադրբեջանի քաղաքացիներ։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...