Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները պետք է բացառել․ ԱՄՆ դեսպան
«Զանգեզուրի միջանցքը» կարող է խոշոր ներդրումներ ներգրավել Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան միջազգային ներդրումային համաժողովի ժամանակ:
Բրայզան ընդգծել է, որ Ադրբեջանը, օգտագործելով կապերը Թուրքիայի, Վրաստանի և Եվրոպայի հետ, ամրապնդում է իր անկախությունը և ստեղծել է գրավիչ ներդրումային միջավայր:
«Այդ ժամանակ Հեյդար Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանի նավթն ու գազը բաց են աշխարհի համար և ասաց, որ անհրաժեշտ է ներգրավել օտարերկրյա ներդրողներին։ Այդ ժամանակ ԱՄՆ-ն այստեղ ավելի շատ աշխարհաքաղաքական, քան տնտեսական շահեր ուներ»,- ասել է նա։
Բրայզան հավելել է՝ «ղարաբաղյան հակամարտությունը երկար տարիներ միշտ սպառնալիք է եղել ներդրողների համար»:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախկին դեսպանը նշել է՝ Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառելու անհրաժեշտությունը:
Նմանատիպ հոդվածներ
Պապոյանը` Ջեննիֆեր Լոպեսի երևանյան համերգի մասին
Ըստ Ջեննիֆեր Լոպեսի համերգի կազմակերպիչների Հայաստան է եկել 15, 000 զբոսաշրջիկ։ 69 բեռնատար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջ...
Նրան ո՞վ բերեց իշխանության. Փաշինյանի արձագանքը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե...
ՀՀ ԱԳՆ պատասխանը՝ «ապակառուցողականության» մասին Բայրամովի մեղադրանքներին
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին գործեր...
Մոտ ապագայում կկարողանանք ճանապարհների մասով կոնկրետ որոշումներ կայացնել․ Պուտին
Սոչիում Պուտին-Փաշինհյան-Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել կողմերին իր առաջարկին արձ...