Դուք խուլիգան եք. Էդգար Ղազարյանը՝ ԱԺ ամբիոնից Ռուստամ Բաքոյանին

«Այսօրվա լսումների դերակատարներից առնվազն 3 բարձրաստիճան պաշտոնյա երեխա չունի: Երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում շրջանառվող օրենսդրական նախագծերի էությունը: Երեխաների իրավունքների պաշտպանության պետական վերաբերելի քաղաքականությունը» թեմայով խորհրդարանական լսումներում ելույթի ժամանակ ասաց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։


Նա հիշեցրեց, որ ՀՀ ՄԻՊ-ը երեխա չունի, լսումները նախագահող ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանը և փոխնախարարներից մեկը։


«Ես այդ մասին խոսում եմ՝ լինելով 4 երեխաների հայր և մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ իմ ծնողների հոգածության տակ եղել են 4 երեխաներ։ 


Հասարակական հարաբերությունները կարգավորվում են ավանդույթներով, բարոյական նորմերով, մեր ծնողներից մեզ բաժին հասած ժառանգությամբ, նրանց խորհուրդներով, հորդորներով, Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր հայրերի տված պատգամներով, դարերով մեզ փոխանցված ուսմունքներով և մոտեցումներով»,- իր խոսքում ասաց Ղազարյանը։


Այդ խոսքից հետո լսումները նախագահող Ռուստամ Բաքոյանն աշխատակազմին հանձնարարեց անջատել Ղազարյանի խոսափողը և անվտանգության աշխատակիցներին հորդորեց նրան դուրս հրավիրել դահլիճից։


Էդգար Ղազարյանը անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ հեռանալիս դիմեց Բաքոյանին՝ ասելով. .«Դուք խուլիգան եք»։


Քաղաքականություն