Աշխարհը մտել է բարձր անորոշության շրջան. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եվրատլանտյան անվտանգությունը գտնվում է բեկումնային փուլում, իսկ ՆԱՏՕ-ի արևելյան և հարավարևելյան սահմանների ճգնաժամերն ու հակամարտությունները ստիպում են վերանայել անվտանգության ապահովման ներկա մոտեցումները:
ՆԱՏՕ-ի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների պատվին կազմակերպված ճաշկերույթի ընթացքում Թուրքիայի նախագահն իր ելույթում նշել է. «Եվրատլանտյան անվտանգությունը պատմական բեկումնային պահ է ապրում: Մեր դաշինքի արևելյան և հարավարևելյան սահմաններին տեղի ունեցող պատերազմները, ճգնաժամերը, ահաբեկչությունը և անօրինական միգրացիան պահանջում են վերաիմաստավորել անվտանգության մասին մեր պատկերացումները»:
Ըստ Թուրքիայի առաջնորդի՝ նախկինում գործող մոդելներն ու արմատացած ընկալումները հետզհետե կորցնում են արդիականությունը, սակայն դեռ հստակ չէ, թե հատկապես ինչ մեխանիզմներ են գալու դրանց փոխարինելու։
Էրդողանը շեշտել է, որ աշխարհում սկսվել է բարձր անորոշության ժամանակաշրջան, որտեղ արձանագրվում է լարվածության աճ, կայունությունը փոխարինվում է հակամարտություններով, իսկ միջազգային դրությունը դառնում է առավել անկանխատեսելի։
Թուրքիայի նախագահը նաև հավելել է, որ ընթացող փոփոխությունների պատճառով անհրաժեշտություն է առաջանում մշակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման նոր մոտեցումներ։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...