Եվրամիությունը պատրաստվում է բացել նոր միլիարդների հոսք դեպի Ուկրաինա
Ուկրաինային հետագա ֆինանսական աջակցություն ցուցաբերելու տարբերակները՝ այն դեպքի համար, եթե զինված հակամարտությունը շարունակվի նաև 2027 թվականից հետո։
Ուկրաինայի հետ համագործակցության Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Պեկկա Տովերին հայտնել է, որ 90 միլիարդ եվրո ծավալով աջակցության գործող երկամյա ծրագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի վերջը, ուստի Բրյուսելն արդեն իսկ մշակում է ֆինանսավորումը շարունակելու հնարավոր մեխանիզմները։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ այս փաթեթի շրջանակում 30 միլիարդ եվրոն նախատեսված է բյուջետային աջակցության, իսկ 60 միլիարդ եվրոն՝ պաշտպանական ծախսերի համար։ Կիևի գնահատմամբ՝ դա թույլ կտա առաջիկա երկու տարում հոգալ երկրի ֆինանսական կարիքների մոտ երկու երրորդը։ Տովերին նաև նշել է, որ Ուկրաինային արդեն իսկ լրացուցիչ 30–45 միլիարդ եվրո է անհրաժեշտ, և այդ միջոցների ներգրավման հարցը քննարկվում է «Մեծ յոթնյակի» (G7) երկրների և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։
Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ 2026–2027 թվականների համար Ուկրաինայի արտաքին ֆինանսավորման կարիքը կազմում է շուրջ 135,7 միլիարդ եվրո։ Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն հայտարարել է, որ երկրի կարիքները շարունակում են մեծ մնալ, իսկ գործընկերների հետագա օգնությունն անհրաժեշտ է մակրոտնտեսական կայունության պահպանման և բյուջետային ծախսերի ֆինանսավորման համար։
Ուկրաինայի իշխանություններն արդեն սկսել են նախապատրաստվել երկարատև պատերազմի։ Ինչպես մայիսի վերջին գրում էր The Economist-ը՝ հղում անելով կառավարության իր աղբյուրներին, Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է պատրաստվել ևս երկու-երեք տարվա մարտական գործողությունների։ Պարբերականի տվյալներով՝ տարեսկզբին Կիևում հույս ունեին, որ ԱՄՆ միջնորդությամբ բանակցությունները կարող են հանգեցնել ժամանակավոր համաձայնության։ The Economist-ի լավատեսորեն տրամադրված ուկրաինական և արևմտյան աղբյուրները թույլ են տալիս, որ դիվանագիտական գործընթացը կարող է վերսկսվել ամռանը, սակայն շատ ավելի հավանական է համարվում պատերազմի շարունակումն այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան կամ Ռուսաստանը չեն հայտնվել ավելի թույլ դիրքերում։
Նմանատիպ հոդվածներ
Apple-ի և Google-ի հարկումը կարող է թանկ արժենալ Եվրոպայի համար․ Թրամփը սպառնում է Եվրոպային
ԱՄՆ նախագահը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել եվրոպական այն պետությունների արտադրանքի նկատմամբ, որոնք թվային ծառայությո...
Իրանը վերադարձնում է միլիարդները․ Կատարը համաձայնել է ապասառեցնել 6 միլիարդ դոլար
Իրանը և Կատարը համաձայնության են եկել էմիրությունում գտնվող իրանական 12 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով ակտիվներից 6 միլ...
ՍԱՏՄ-ն փակել է «Արարատյան» կաթնամթերքի արտադրամասը՝ լուրջ խախտումների պատճառով
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Խաք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստ...
Հայտնի է` որ եվրոպական երկիր կարտահանվի հայկական ծիրանը
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման...