ՍԱՏՄ-ն փակել է «Արարատյան» կաթնամթերքի արտադրամասը՝ լուրջ խախտումների պատճառով
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Խաք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ սահմանված պահանջների խախտումներ:
Ստուգումներն անցկացվել են Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում գտնվող և «Արարատյան» ապրանքանիշով թողարկվող կաթնամթերքի արտադրամասում։ Տեսչական ստուգմամբ մասնավորապես պարզվել է, որ արտադրական շինության նախագծումն ու կառուցվածքը չեն ապահովել սննդամթերքի, պարենային հումքի ու փաթեթավորման նյութերի պահպանման անհրաժեշտ պայմանները։ Բացի այդ, հատակների մակերևույթները, առաստաղներն ու պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգված վիճակում։ Արտադրական շինության դռները նույնպես հարթ չեն եղել և պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։ Արձանագրվել է նաև, որ թափոնները չեն տեղադրվել բացառապես դրանց և աղբի հավաքման ու պահպանման համար նախատեսված փակվող տարողություններում։
ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
Նմանատիպ հոդվածներ
Apple-ի և Google-ի հարկումը կարող է թանկ արժենալ Եվրոպայի համար․ Թրամփը սպառնում է Եվրոպային
ԱՄՆ նախագահը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել եվրոպական այն պետությունների արտադրանքի նկատմամբ, որոնք թվային ծառայությո...
Իրանը վերադարձնում է միլիարդները․ Կատարը համաձայնել է ապասառեցնել 6 միլիարդ դոլար
Իրանը և Կատարը համաձայնության են եկել էմիրությունում գտնվող իրանական 12 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով ակտիվներից 6 միլ...
ԵՄ-ում նոր հարված են պատրաստում Ռուսաստանին․ պահանջում են ամբողջությամբ արգելել ռուսական նավթի ներմուծումը
Մերձբալթյան պետությունները Եվրահանձնաժողովից պահանջել են արագացնել Եվրամիություն ռուսական նավթի ներկրման լիակատար դադարե...
Հայտնի է` որ եվրոպական երկիր կարտահանվի հայկական ծիրանը
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման...