ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշոտյանը ելույթ է ունեցել «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին» խորագրով քննարկման ժամանակ
Քաղաքակրթական, արժեհամակարգային տեսակետից ՀՀ-ն Եվրոպայի ճանապարհին չէ, Հայաստանը Եվրոպա է: Եթե խոսում ենք աշխարհաքաղաքական տեսակետից, ապա Հայաստանը նորից Եվրոպայի ճանապարհին չէ, այլ Եվրոպայի հետ համագործակցության ճանապարհին է:
«Կոնրադ Ադեանաուեր» հիմնադրամի կազմակերպած «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին» խորագրով քննարկման ժամանակ վերնագրի վերաբերյալ իր նկատառումն արեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը՝ դիմելով միջոցառման կազմակերպիչներին, որ իր դիտարկումն ընդունեն որպես կոնստրուկտիվ քննադատություն: «Սա արժեհամակարգին դիտարկում է, թե ինչպիսին է Հայաստանի վերաբերմունքը ԵՄ-ի նկատմամբ՝ լինելով եվրոպական պետություն Եվրասիական տարածքում»,- ինչպես հայտնում է Tert. am-ը ասել է նա:
ԵՄ-ի հետ ընտրած հարաբերությունների զարգացման ճանապարհը, ըստ Արմեն Աշոտյանի, հաջողել է, և այսօր արդեն կարելի է ասել, որ երեկ, այսօր, վաղը Հայաստանը կայուն, վստահելի գործընկեր է եղել, կա և լինելու է, և «և՛, և՛»-ի քաղաքականությունն իրականություն է, այլ ոչ թե խոստում: «Եթե խոսում ենք ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին, ապա ընդունված է կենտրոնանալ CEPA-ի վրա, և դա ճիշտ է,- ասաց նա՝ նկատելով, որ համաձայնագրի վավերացման գործընթացը դանդաղում է,- Ցավոք, ԵՄ անդամ երկրները չեն արագացրել համաձայնագրի վավերացման գործընթացը»:
Ըստ Արմեն Աշոտյանի՝ վավերացման արագությունը կարող էր լինել ավելի բարձր, և այդ գործընթացում իր դերը պետք է կատարեր խորհրդարանական դիվանագիտությունը: Վավերացման գործընթացը նախկին խորհրդարանականը չհամարեց պարզապես իրավական գործընթաց, որը ընդդիմության «կապրիզ» է: «Այն տալու է վերջնական, իրավական ուժ: Համաձայնագրի անցումային դրույթներում ներկայացված է, որ մինչև վերջնական վավերացումը ԵՄ-ի կողմից այս համաձայնագրերը չեն ունենում վերջնական իրավական հիմք»,- նշել է նա:
Առավել մանրամասն՝ Tert. am-ի տեսանյութում