ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին
Այսօր երեկոյան հստակություն կմտնի Ազգային ժողովի փոխնախագահների պաշտոնների համար ընթացող պայքարում: Այս մասին գրում է «Ազատությունը»:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունն այսօր կայանալիք նիստի ընթացքում փակ, գաղտնի քվեարկության միջոցով ընտրություն կկատարի: Խորհրդարանի երկու փոխխոսնակների թափուր տեղերի համար մրցում են Հայկ Կոնջորյանը, ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, պետաիրավական և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավարներ Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանը, ինչպես նաև պատգամավոր Ալխաս Ղազարյանը:
Նախորդ շաբաթ խորհրդարանի ղեկավարի թեկնածու ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը, ով ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշեց. «Շոյված եմ արդյունքից և վստահությունն ինձ համար շատ պարտավորեցնող է: Չեմ կարող ասել, որ ինչ-որ բան պետք է ավելի լավ անեմ, քան նախորդ նախագահը կամ մյուս թեկնածուները: Ես կարծում եմ, որ պարոն Սիմոնյանը շատ լավ Ազգային ժողովի նախագահ է եղել և պարոն Կոնջորյանը փայլուն խմբակցության ղեկավար է եղել»:
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...