ԿԸՀ-ն խառնել էր վստահված անձանց բեյջերը․ Գոհար Մելոյան
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խառնել է քաղաքական ուժերի վստահված անձանց բեյջերը։
ՍԴ-ում այս մասին ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննության ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը։
Նրա խոսքով՝ վստահված անձանց բեյջերը ստանալուց հետո պարզվել է, որ դրանց մեջ եղել են այլ քաղաքական ուժերի բեյջեր։ Թեև վերջին պահին խնդիրը հաջողվել է կարգավորել, Մելոյանը չի բացառել, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի բեյջերը կարող էին հայտնված լինել այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների մոտ։
Գոհար Մելոյանը նաև արձագանքել է դատավոր Սեդա Սաֆարյանի այն դիտարկմանը, թե «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը, իբր, ընտրողին հարցրել է. «Իսկ որտե՞ղ է ընտանիքդ»։
«Եթե դուք նման տեղեկություն ունեք, պետք է պարզել՝ արդյո՞ք դա իսկապես եղել է մեր քաղաքական ուժի ներկայացուցիչը»,- հայտարարել է Մելոյանը։
Նա հավելել է, որ պատրաստ են դատարանին ներկայացնել բազմաթիվ տվյալներ այն մասին, թե ինչպես են, իրենց պնդմամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն ընտրատեղամասերում ուղղորդել ընտրողներին։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...