AZAL-ի կործանման շուրջ Մոսկվան նոր հայտարարություն է արել
Մոսկվան ու Բաքուն լիովին հարթել են բոլոր խնդիրները՝ կապված 2024 թվականի դեկտեմբերին Ակտաուի մոտակայքում Ադրբեջանական ավիաուղիների (AZAL) օդանավի վթարի հետ։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը RTVI-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ադրբեջանական ավիալայների կործանման հետևանքներին առնչվող բոլոր խնդիրները կարգավորված են։ Նա նաև նշել է. «Գիտեք, մենք կարգավորել ենք ադրբեջանական ավիալայների կործանման հետևանքների հետ կապված բոլոր հարցերը։ Բայց այդ հարցերը վերաբերում են, ինքներդ եք հասկանում, կոնկրետ մարդկանց, ովքեր ծանր ողբերգություն են ապրել, անդառնալի կորուստ են կրել։ Ուստի ես, անկեղծ ասած, չէի ցանկանա այստեղ մանրամասների մեջ խորանալ»։
Օդանավի վթարը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 25-ին։ Բաքվից դեպի Գրոզնի թռչող Embraer 190 լայները եղանակային վատ պայմանների պատճառով վերաուղղորդվել էր Մախաչկալա, որից հետո անձնակազմը որոշել էր ուղևորվել Ակտաու։ Քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա տեղի ունեցած աղետի հետևանքով ինքնաթիռում գտնվող 67 անձանցից 38-ը զոհվել են։
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն` Սուրենավանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին
Սուրենավան բնակավայրի մոտակայքում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի այրման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական...
Ռուսաստանի տարածքում մեկուկես ժամում տեղի է ունեցել առնվազն 12 ուժեղ երկրաշարժ
Վերջին մեկուկես ժամվա ընթացքում մինչև 6,7 մագնիտուդով առնվազն 12 ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ , վ...
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը Այսօր՝ ժամը 14։25-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայր...
Փաշինյանը խոսել է գետն ընկած քույրերի մասին
Լրագրողի հարցին ի պատասխան անդրադարձ է կատարվել Փամբակում քույրերի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքին և վտանգավոր տարածք...