«Թրամփի ճանապարհ» նախագիծը միայն կշահի Ռուսաստանի մասնակցությունից․ Գալուզին
««Թրամփի ճանապարհ» նախագիծը (TRIPP) միայն կշահի Ռուսաստանի մասնակցությունից։»,- նշել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը RTVI-ին տված հարցազրույցում։
Հարցազրույցի ընթացքում Գալուզինը նշել է, որ դեռ 2022-2023 թվականներին Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման հետ կապված բոլոր հարցերը եռակողմ ռուս-հայ-ադրբեջանական համաձայնագրերի մաս էին կազմում, և դրանք քննարկվել են Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։
Ըստ Գալուզինի՝ այն շարունակելը չափազանց դժվար է։
«Հայաստանը, ինչպես ես հասկանում եմ, ամերիկյան կողմին խոստացել է ապագա երկաթուղու կանոնադրական կապիտալի 49%-ը», - ասել է Գալուզինը։
«Թրամփի երթուղին» կանցնի ռուս սահմանապահների կողմից պահպանվող տարածքով, որոնք տասնամյակներ շարունակ պահպանել են Հայաստանի սահմանները Թուրքիայի և Իրանի հետ՝ իրենց հայ գործընկերների հետ միասին։
«Այսպես թե այնպես, Ռուսաստանի կարծիքը, ինչպես նաև ԵԱՏՄ-ի կարծիքը պետք է հաշվի առնվի։ Հետևաբար, մենք կարծում ենք, որ նախագիծը միայն օգուտ կբերի Ռուսաստանի մասնակցությունից», - հայտարարել է Միխայիլ Գալուզինը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...