Քաղաքականություն

ՍԴ դատավորը կրկնում է իշխանության թեզերը. Օրբելյանը նշեց` ինչու նկատողություն ստացավ

ՍԴ դատավորը կրկնում է իշխանության թեզերը. Օրբելյանը նշեց` ինչու նկատողություն ստացավ

ՍԴ–ում լրագրողների հետ զրույցում ՍԴ–ում ԲՀԿ շահերը ներկայացնող փաստաբան Արամ Օրբելյանը նշեց, որ նկատողություն է ստացել տեղից խոսելու կամ առանց թույլտվության խոսելու համար, մինչդեռ իրականում ինքն ընդամենը առարկում էր հետևյալ ձևակերպման դեմ. ըստ էության փորձառու փաստաբանները գիտեն, որ այսպես կոչված մերկացնող հարցը ուղղակիորեն արգելված է և առավել ևս արգելված է դատարանի կողմից, դա դատավորի վարույթից հեռացման հիմք է։ 


Փաստաբանի պնդմամբ՝ երբ ՍԴ դատավորը երեք անգամ կիրառում է «երեք ուժեր» արտահայտությունը՝ առանց հստակեցնելու, թե որ ուժերի մասին է խոսքը, այն դեպքում, երբ ՍԴ է դիմել 7 ուժ, ակնհայտորեն երևում է կողմնակալություն կամ իշխող ուժի քաղաքական թեզերը շարունակելու մտադրություն։ 


Օրբելյանն ընդգծեց, որ ամենամեծ խնդիրը առաջացավ հետևյալ պնդման հետ կապված, թե արդյո՞ք ազդել են ընտրությունների վրա այն, որ Ռուսաստանը ի օգուտ ընդդիմադիրների գործողություններ է կատարել։ Նա հարցադրում արեց, թե արդյոք կարող է Սահմանադրական դատարանի եզրահանգման վրա ազդել Սեդա Սաֆարյանի անկողմնակալ լինելը, և արդյոք այս հարցը թույլատրելի՞ է, թե ոչ։ Փաստաբանը ձևակերպեց շատ պարզ հարց՝ Սեդա Սաֆարյանի կողմնակալ և ելքով շահագրգիռ լինելը ազդելու է արդյոք գործի ելքի վրա, և հավելեց, որ իհարկե, չի կարելի նման հարցեր տալ։ 


Օրբելյանը նշեց, որ իրենց բողոքի մեջ կան ձևակերպումներ այն մասին, որ օտարերկրյա պետությունները միջամտել են հայկական ընտրական գործընթացին՝ անվանական աջակցությամբ, որը եղել է հենց անվանական՝ կոնկրետ մարդու անուն-ազգանունով։ Ըստ նրա՝ կան հիմքեր, որպեսզի բարձրացվի Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինության հարցը, քանի որ նա հարցի անվան տակ կատարում է հստակ պնդումներ։ Փաստաբանն ընդգծեց նաև, որ այդ խնդիրը կար նախկինում, երբ հստակ արձանագրվում էր, որ ընտրակաշառք են բաժանել, և դա կասկածի տակ չէր դրվում, չէին ասում ենթադրյալ, չէին ասում գործեր են հարուցվել, ուղղակիորեն փաստն են արձանագրում։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250