ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք «սեւերի եւ սպիտակների» միջեւ. թաղապետը հերքում է
Ամանորի նախատոնական օրերին «Կովկաս» ռեստորանում նախկինների ու ներկաների՝ «սեւերի» ու «սպիտակների» միջեւ լուրջ միջադեպ է եղել, հաղորդում է 168.am-ը:
Բախումը տեղի է ունեցել Աջափնյակ վարչական շրջանի (թաղապետարանի) նախկին ու ներկա աշխատակիցների միջեւ. պատճառը եղել է հեղափոխությունից հետո թրենդ դարձած սեւեր-սպիտակներ բաժանման շուրջ ծավալված տհաճ քննարկումները։
Լրատվականի աղբյուրի փոխանցմամբ՝ բանկետի ամենաթեժ պահին գինովցած մասնակիցներից մի քանիսը սկսել են իբր իշխանահաճո զրույց ծավալել, հների ու նորերի միջեւ համեմատություններ են արել, վարկաբեկիչ բառերով սուր քննադատել են նախկիններին, այդ թվում՝ նախկին ՀՀԿ-ական թաղապետի գործունեությունը, ինչից վրդովվել են թաղապետարանի հնաբնակները, եւ «քաղաքական դիսկուրսը» վերածվել է մեծ ծեծկռտուքի։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ միջադեպին ներգրավված են եղել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար (թաղապետ) Գեւորգ Բաբայանի վարորդն ու օգնականը, ինչպես իրենք են իրենց անվանում՝ «մի խումբ սպիտակներ»։ Եվ, ըստ մեզ փոխանցված տվյալների, «սեւերից» 4 տղաներ ծեծել են միջադեպը հրահրած՝ թաղապետարանի աշխատակազմի ղեկավարին, տնտեսվարին ու վարչական շրջանի ղեկավարի վարորդին։
Գեւորգ Բաբայանը, ասում են, ի սկզբանե նկատել է, որ դահլիճում կանանց ներկայությամբ «սեւերի ու սպիտակների միջեւ» լարված զրույց է ծավալվում։ Սկզբում Բաբայանը փորձ չի արել միջամտել երիտասարդների բանավեճին, իսկ հետո արդեն իրավիճակը դուրս է եկել «կոնտրոլից», եւ տղամարդիկ հայհոյախառն արտահայտություններով, իրար քաշքշելով դուրս՝ ծեծկռտուք են հրահրել, թաղապետն անհետացել է աշխատակիցների տեսադաշտից։
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից Auroranews-ին ասացին, որ ոստիկանությունը նման ահազանգ չի ստացել։ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն էլ նշեց, որ բամբասանքները չեն մեկնաբանում։
Auroranews-ը կապ հաստատեց նաև Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանի հետ։ Վերջինս նշեց, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։ «Որևէ տիպի միջադեպ, խոսակցություն տեղի չի ունեցել»,- ասաց նա։
Բաբայանն անդրադարձավ նաև իր պաշտոնանկության մասին լուրերին։
Մանրամասները՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարգանքի տուրք ենք մատուցում Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին․ վարչապետ
ՀՀ բարձրաստիճան այրերը հարգանքի տուրք են մատուցում Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։ Հիշեցնենք, որ այսօր լրանում է Բաքվում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնացե՛ք գտեք. Ռազմիկ Աբրահամյանը` երեխաներին կորցրած մայրերին
Ռազմիկ Աբրահամյանի և առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստին ծննդատանը երրորդ երեխային ծն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը ձնագնդով խփեց լրագրողներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քիչ առաջ ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, որտեղ հանդիպում կունենա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեորգի Կուտոյանի մահվան վայրում կան 40-ից ավելի պարկուճներ ու գնդակներ. հարուցվել է քրգործ
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բնակարանից հայտնաբերվել է «Գլոկ» տեսակի ատրճանակ։ Այն օրինական, պարգևատրման կարգով ստ...