ԱԹՍ-ի հարվածից հետո Ռումինիան կփակի Կոնստանցայում Ռուսաստանի հյուպատոսությունը
Ռումինիան կփակի Կոնստանցայում Ռուսաստանի հյուպատոսությունը: Այս մասին հայտարարել է նախագահ Նիկուշոր Դանը, հաղոդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Կոնստանցայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսը հայտարարվել է պերսոնա նոն գրատա, իսկ հյուպատոսությունը կփակվի»,- ասել է Դանը՝ Ազգային պաշտպանության գերագույն խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԱԹՍ-ների հետ կապված միջադեպին ԵՄ արձագանքն անվանել է «բրյուսելյան ճղճղոցներ», որոնց նպատակն է շեղել ուշադրությունը Վլադիմիր Զելենսկու «ահաբեկչական հանցագործություններից»։ Նա հավելել է, որ Մոսկվան կպատասխանի գլխավոր հյուպատոսության փակմանը։
Վերջին շրջանում եվրոպական երկրների օդային տարածքում բազմիցս հայտնվել են ուկրաինական անօդաչու սարքեր։ Այսպես, Մոլդովայում Ռուսաստանի դեսպան Օլեգ Օզերովը նշել էր, որ դրոնները օտար տարածք են ներթափանցել հենց Ուկրաինայի կողմից։
Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը դատարկ և անհիմն է անվանել այն պնդումները, թե Ռուսաստանն իբր խախտում է այլ երկրների օդային տարածքը։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ի լույս 29-ի գիշերը ռուսական ԱԹՍ-ն ընկել է Ռումինական Գալաց քաղաքի Բրեիլեյ փողոցում գտնվող բնակելի բազմահարկ շենքի վրա, ինչի արդյունքում վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ:
Նմանատիպ հոդվածներ
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։«Եվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առնվազն մի քանի անգամ կվերադաստիարակենք. Սիմոնյանի կոշտ պատասխանը Նարեկ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի հնչեցրած հայտարարութ...
Առանց հետևանքների չի մնա. Մեդվեդևի զգուշացումը` Փաշինյանին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակի սպառնալիքի տակ է դրել Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, նրա...
Քրեական վարույթ` Նարեկ Կարապետյանի դեմ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդ...