Արփինե Սարգսյանն ու Մարթա Կոսը՝ ԵՄ վիզաների ազատականացման դինամիկ ընթացքի մասին
Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ ողջունելով հանձնակատար Կոսի այցը Հայաստան՝ նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունը, որը շարունակաբար զարգանում է և ընդգրկում նոր ոլորտներ։
Խոսելով ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին՝ Հայաստանի կողմից գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանը նշել է Հայաստան այցելած ԵՄ առաքելությունների աշխատանքը, ինչը դրական ազդեցություն է ունեցել գործողությունների ընթացքի վրա։ Նա ներկայացրել է նաև բիոմետրիկ համակարգի ներդրման մանրամասները, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը սահմանների կառավարման, տեղահանված անձանց վերաինտեգրման և միգրացիոն քաղաքականության ոլորտներում։
Հանձնակատար Կոսը կարևորել է ՀՀ ներքին գործերի համակարգում իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով ԵՄ-ի շարունակական աջակցությունը դրանց իրականացման գործում։ Նա նշել է ԵՄ-ի կողմից ավելի քան 200 միլիոն եվրո աջակցության մասին։ Ի թիվս այլ ոլորտների աջակցությունն ընդգրկելու է նաև Հայաստան-ԵՄ համագործակցության կարևոր հենասյունային ուղղություններից՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը։ Հանձնակատարը բարձր է գնահատել ՆԳ նախարարության համակարգող դերը վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում՝ նշելով, որ գործողությունների ծրագիրը վերջնականացման փուլում է։Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև «AEGIS» ծրագրի հաստատման համար, որի շրջանակում նախատեսվում է շուրջ 4.5 միլիոն եվրոյի ներդրում՝ ուղղված Փրկարար ծառայության և Ոստիկանության արդիականացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը, «Դիմակայունության և զարգացման պլանի» ֆինանսական և գործառնական բաղադրիչների համադրման, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը, նաև համատեղ աշխատանքը ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը` նախագահի պաշտոնը թողնելու մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ավարտը՝ 2027թ: Այս...
Ռուսաստանը սպասում է Ուկրաինայի հետ բանակցությունների հաջորդ փուլին. Պեսկով
«Ռուսաստանն առաջվա պես սպասում է Ուկրաինայի հետ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետի վերաբերյալ առաջարկի, սակայն Կիևը...
Կասկածյալի թիրшխը՝ հենց Թրամփն է եղել․ ԱՄՆ գլխավոր դատախազ
ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը նշել է, որ կասկածյալը մտադրություն է ունեցել հարձակվել վարչակազմի աշխ...
Գնել են «Թերթ.am»-ը, «Արմնյուզ»-ը և այլ լրատվամիջոցներ
Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձ...