Կասկածյալի թիրшխը՝ հենց Թրամփն է եղել․ ԱՄՆ գլխավոր դատախազ
ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը նշել է, որ կասկածյալը մտադրություն է ունեցել հարձակվել վարչակազմի աշխատակիցների և, հավանաբար, հենց նախագահի վրա։ Այս մասի նա ասել է «Էն-Բի-Սի Նյուզ»-ին տված հարցազրույցում։
Ըստ պաշտոնակատարի՝ կասկածյալը Լոս Անջելեսից գնացքով մեկնել է Չիկագո, այնուհետև ժամանել Վաշինգտոն։
Երկուշաբթի օրը դաշնային դատարանում տղամարդուն մեղադրանք կառաջադրվի դաշնային սպայի վրա հարձակվելու և սպանության նպատակով հրազեն գործադրելու համար։ Բլանշի տեղեկացմամբ՝ ձերբակալվածը չի համագործակցել քննչական մարմինների հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վաշինգտոնի Հիլթոն հյուրանոցի անցակետում տղամարդը որսորդական հրացանից կրակ է բացել Գաղտնի ծառայության գործակալի ուղղությամբ։ Կրակոցներից հետո անվտանգության աշխատակիցները նախագահ Դոնալդ Թրամփին և առաջին տիկին Մելանյա Թրամփին անմիջապես դուրս են բերել Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքից։ Հարձակվողը բռնվել և ձերբակալվել է։
Նմանատիպ հոդվածներ
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Նախկինում ես ունեի նորմալ կյանք․ Մակրոնի կինը գրառում է արել
Ֆրանսիայի նախագահի կինը՝ Բրիջիտ Մակրոնը, խոստովանել է, որ որպես երկրի առաջին տիկին բախվել է հոռետեսության նոպաների, որոն...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել․«Տեղյակ ենք սոցցանցերում հրապարակված կեղծ գրառման մասին, որը վ...