Արմեն Գրիգորյանը՝ ԱԱԾ տնօրենի Բաքու այցի մասին
ԱԱԾ տնօրենի մասին ԱԱԾ-ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի։ Այս մասին՝ Երևանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի շրջանակներում, լրագրողների հետ զրույցում նշել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի այցը Բաքու։
Հարցին՝ արդյունավե՞տ է եղել այցը, արդյոք որեւէ հայ գերիներին վերադարձնելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ԱԽ քարտուղարը ասել է. «ԱԱԾ–ն ամբողջ ինֆորմացիան կտրամադրի»։
Ինչ վերաբերում է հարցին, թե պլաններում կա՞, որ ԱԽ քարտուղարը ևս կայցելի Բաքու, Գրիգորյանն արձագանքել է. «Որեւէ այդպիսի քննարկում չկա»։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Սիմոնյանը երեք օր` սեպտեմբերի 19-ից 21-ը այցելել է Բաքու՝ ֆորում մասնակցելու նպտակով։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն համաձայն է, որ որ Իրանի հետ բանակցությունները սահմանափակվեն միայն միջուկային թեմայով
ԱՄՆ-ն համաձայնել է, որ Իրանի հետ բանակցությունները կկենտրոնանան բացառապես միջուկային հարցերի վրա: Այս մասին ՌԻԱ Նովոստիի...
Թուրքիայի Անկարա, Ստամբուլ, Իզմիր և Տրապիզոն քաղաքներում զանգվածային ցույցեր են
Թուրքիայի Անկարա, Ստամբուլ, Իզմիր և Տրապիզոն քաղաքներում զանգվածային ցույցեր են։Ցուցարարները արդարության մասին կարգախոսն...
Որքան էլ զարմանալի թվա, այսօր Կենտրոնական բանկը 8.1 միլիոն դոլար է գնել. վարչապետ
Որքան էլ զարմանալի թվա, այսօր Կենտրոնական բանկը արտարժույթի շուկայից 8.1 միլիոն դոլար է գնել։ Այս մասին գրել է վարչապետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դժվար եմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարող է «Օմիկրոն» շտամը ՀՀ չմտնի․ Փաշինյան
Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ երկրում տիրող համաճարակային վիճակին։ Մ...