ԱՄՆ-ն համաձայն է, որ որ Իրանի հետ բանակցությունները սահմանափակվեն միայն միջուկային թեմայով
ԱՄՆ-ն համաձայնել է, որ Իրանի հետ բանակցությունները կկենտրոնանան բացառապես միջուկային հարցերի վրա: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրանական աղբյուրը, որը ծանոթ է հարցին։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև իրանական միջուկային հարցի շուրջ անուղղակի բանակցությունների նոր փուլը կկայանա փետրվարի 17-ին Ժնևում՝ Օմանի միջնորդությամբ։
«Ամերիկացիների Մուսկատի բանակցություններին մասնակցելը նշանակում էր, որ նրանք ընդունել են Իրանի կողմից ուրվագծված շրջանակը։ Ամերիկացիները ընդունելի միջնորդների միջոցով իրանական կողմին ուղերձ են հղել, որ բանակցությունները կկենտրոնանան բացառապես միջուկային հարցերի վրա», - ասել է աղբյուրը Ժնևում Իրան-ԱՄՆ բանակցությունների նոր փուլից առաջ։
Նմանատիպ հոդվածներ
Կիևի ռեժիմը վերածվել է միջազգային ահաբեկչական բջջի․ Զախարովա
Կիևի ռեժիմը վերածվել է միջազգային ահաբեկչական բջջի՝ նեոնացիստական երանգով, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարու...
Ռուսաստանը պատրաստվում է նոր զանգվածային հարվածների. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թելեգրամյան ալիքում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր հարվածներ հաս...
Հունգարիան կարող է օգտագործել ռազմավարական նավթի պաշարները
Հունգարիան կարող է ստիպված լինել իր ռազմավարական պաշարներից դուրս բերել 250,000 տոննա հում նավթ, եթե «Դրուժբա» խողովակաշ...
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 10 ռուս մարզիկի նկատմամբ. նրանց թվում է Յանա Եգորյանը
Վլադիմիր Զելենսկին ստորագրել է 10 ռուս մարզիկների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին հրամանագիր։ «Ուժի մեջ դնել Ուկր...