Ադրբեջանցի պատգամավորը՝ խաղաղության պայմանագրի չստորագրման պատճառների մասին
Ադրբեջանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ չկան, սակայն, ըստ Հայաստանի Սահմանադրության, Հայաստանն ունի տարածքային պահանջներ։ Այդ մասին Երեւանում լրագրողների հետ զրույցում հայտնել է Թոփչիբաշևի անվան վերլուծական կենտրոնի փոխտնօրեն, ադրբեջանցի պատգամավոր Մուրադ Մուրադովը։
Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի չստորագրման միակ պատճառը կարող է լինել միայն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ:
Հարցին, թե Ադրբեջանն անընդհատ խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին, Մուրադովը պատասխանել է,
«Արևմտյան Ադրբեջան» ասելով նկատի ունենք միմյանց տարածաշրջանային ամբողջականության պահպանումն ու հարգանքը: Դա ավելի շատ հասարակական կազմակերպություն է, որը ծառայում է ժողովրդի շահերին և զբաղվում է մշակութային ժառանգությամբ։ Մարդիկ երկար տարիներ ապրել են այդ տարածքներում և ցանկանում են այցելել իրենց հարազատների գերեզմանները և այլն: Սա ավելի շատ հայեցակարգ է, որը ծառայում է մշակութային ժառանգության և ժողովրդի շահերին»,- պարզաբանել է ադրբեջանցի պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Բաբայանն ուզում է մասնակցել ընտրությունների․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մի քանի օր առաջ Արցախի ներկայացուցչությունում նախագահ Սամվել Շահրամանյանի նախաձեռնությամբ, Ար...
ԱՄՆ-ում մտավախություն են ունեն, որ Իսրայելը կարող է թիրախավորել իրանցի բարձրաստիճան բանակցողներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում մտավախություն են ունեցել, որ Իսրայելը կարող է ծրագրել Իրանի բարձրաստիճան ներկայաց...
Կառավարությունն առաջարկում է նվազեցնել գազի սակագինը, իսկ «Գազպրոմը»ՙ ավելացնել
Կառավարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Գազպրոմի» միջև բանակցություններն այս պահին ավար...
«Բայդենի մտավոր ունակությունները վատ վիճակում են». Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Այովայում ընտրողների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել չկատակել նախագահ Ջո Բայդենի մտավո...