Կառավարությունն առաջարկում է նվազեցնել գազի սակագինը, իսկ «Գազպրոմը»ՙ ավելացնել
Կառավարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Գազպրոմի» միջև բանակցություններն այս պահին ավարտական փուլում չեն. այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
«Բանակցություններն ընթանում են Կառավարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագնի նվազեցման, իսկ «Գազպրոմի» կողմից՝ ավելացման մոտեցումների շուրջ: Այնուամենայնիվ, երկու կողմն էլ ձգտում են հավասարակշռել հիմնականում սպառողների շահը, անվտանգ սպասարկման և շահագործման նպատակով անհրաժեշտ նվազագույն ներդրումների և ողջամիտ եկամտաբերության սկզբունքները»,- ասված է փոխվարչապետի գրասենյակի պատասխանում:
Tert.am հարցին ի պատասխան, թե արդյոք գազի սակագնի փոփոխություն սպասվում է, նշել են՝ գազի սակագնի փոփոխությունների վերաբերյալ հարցին հնարավոր կլինի պատասխանել բանակցությունների արդյունքներն ամփոփելուց հետո:
Ավելի վաղ «Գազպրոմ Արմենիայի» հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից Tert.am-ին հայտնել էին, որ իրենց տեղեկություններով գազի սակագնի շուրջ բանակցություններն ավարտական փուլում են, և առաջիկայում «Գազպրոմ Արմենիան» կհայտնի իր դիրքորոշումը հարցի հետ կապված:
2019-ի հունվարի 1-ից ռուսական կողմը բարձրացրել է Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 150 ԱՄՆ դոլարից դարձնելով 165 ԱՄՆ դոլար, սակայն ՀՀ կառավարությունը հայտարարել էր, որ սպառողները դրա դիմաց կվճարեն նախկին գնով։
Հունվարի 8-ից մեկնարկել էին բանակցությունները Կառավարության և «Գազպրոմի» միջև:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծափերով ճանապարհեցին պաշտոնին հրաժեշտ տվող Արտակ Զեյնալյանին
«Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի ՀՀ պետության կառավարման, հետագա զարգացման ու շինարարության գործում,...
Արցախում զինծառայող է զոհվել
Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ պատրանքներ կան. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է. «Գազի գների հարցում Փաշինյանը պատրանքներ ունի»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է Նորա...
Դատարանը մերժեց դատավոր Գագիկ Հեբոյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը
Առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի պաշտպաններն այսօր՝ հունիսի 13–ին միջնորդե...