ԱՄՆ-ում մտավախություն են ունեն, որ Իսրայելը կարող է թիրախավորել իրանցի բարձրաստիճան բանակցողներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում մտավախություն են ունեցել, որ Իսրայելը կարող է ծրագրել Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչների սպանությունը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Թերթի տեղեկություններով՝ Վաշինգտոնը Իրանի հետ բանակցությունների սկզբնական փուլում տեղեկացել է, որ հնարավոր թիրախների թվում եղել է նաև Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Այդ պատճառով ԱՄՆ-ն իսրայելական կողմին խնդրել է ձեռնպահ մնալ նրա դեմ որևէ գործողությունից։ Հրապարակման գնահատմամբ՝ այս հանգամանքը ցույց է տալիս, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի մոտեցումները Իրանի դեմ գործողությունների հարցում ամբողջությամբ համընկնող չեն եղել։
Նյութում նշվում է նաև, որ Իրանի ներկայացուցիչները ԱՄՆ-ի հետ նախատեսված բանակցություններից առաջ Վաշինգտոնից երաշխիքներ են պահանջել, որ Իսրայելը գաղտնի գործողություններ չի իրականացնի իրենց պատվիրակության դեմ։
Պակիստանից Իրան վերադառնալու ճանապարհին Իրանի անվտանգության ծառայությունները տեղեկություն են ստացել, որ Իսրայելը կարող է հարված հասցնել այն ինքնաթիռին, որով տեղափոխվում էր Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նշվում է, որ այդ տեղեկությունից հետո օդանավը վայրէջք է կատարել մոտակա օդանավակայանում, իսկ պատվիրակությունը մինչև Թեհրան հասել է ցամաքային ճանապարհով, փոխելով վերադարձի երթուղին։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայից դուրս է բերել Իրանի դեմ գործողություններում օգտագործված B-52 ռմբակոծիչները
ԱՄՆ ռազմաօդային ուժերը Մեծ Բրիտանիայի Ֆերֆորդ ռազմակայանից դուրս են բերել B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչները...
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը
Ուկրաինան հուլիսի 2-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել ՌուսաստանիՆիժնի Նովգորոդի մարզին: Հակաօդային պա...
Սուրեն Պապիկյանի հրամանով երկու գեներալ նոր պաշտոններ ստացան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով պաշտոնից ազատված երկու գեներալներ արդեն նոր պաշտոններ են ստացել։ ՊՆ մ...
Ճապոնիան և Ուկրաինան համատեղ անօդաչու թռչող սարքերի նախագիծ են մեկնարկում
Ճապոնիան Ուկրաինայի հետ համատեղ մեկնարկում է անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության լայնածավալ նախագիծ։ Այդ մասին...