Պուտինի շնորհավորական ուղերձը ՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Հանրապետության Անկախության 34-րդ տարեդարձի առիթով:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք շնորհավորանքներս ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։
Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա։ Վստահ եմ, որ այդ հարաբերությունների հետագա զարգացումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին։
Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ երջանկություն և բարգավաճում»։
ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
Համոզված եմ, որ նոր խոստումնալից նախաձեռնությունների առաջխաղացմանն ուղղված գործնական համագործակցության ընդլայնումը, Եվրասիական տնտեսական միության և Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում ինտեգրման խորացումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության շահերին։
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»։
Նմանատիպ հոդվածներ
«ՔՊ-ն 7 օրից կների բոլոր ընդդիմադիրներին». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառումը․ «ՔՊ-ն 7 օրից կների բոլոր ընդդիմադիրներինԱյսօր երեկոյան նախատեսված է ԱԺ խ...
«Մեջքիս հետևում պաշտոնը ստանձնելու առաջարկ է արվում մեկ ուրիշի». ԱՀ նախարարը հրաժարական է ներկայացրել
ԱՀ Առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը իր դիմումի համաձայն հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնու...
Պեսկովը նշել է Ուկրաինայի հետ բանակցությունների նպատակը
Ուկրաինայի հետ բանակցությունների նպատակն է վերացնել հակամարտության հիմնական պատճառները: Այս մասին հայտարարել է ՌԴ ն...
Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի և եվրոպացի գործընկերների հետ քննարկում է Թրամփի նախաձեռնությանը միանալու հնարավորությունը
Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի և եվրոպացի գործընկերների հետ քննարկում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը միանալու հնարավոր...