
Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի և եվրոպացի գործընկերների հետ քննարկում է Թրամփի նախաձեռնությանը միանալու հնարավորությունը

Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի և եվրոպացի գործընկերների հետ քննարկում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը միանալու հնարավորությունը, որը ենթադրում է ամերիկյան սպառազինության գնում՝ հետագայում այն Ուկրաինային փոխանցելով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրին։
Գործակալության տվյալներով՝ խորհրդակցությունները վաղ փուլում են, և վերջնական որոշում Լոնդոնում դեռ չեն կայացրել:
Այնուամենայնիվ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը «հասկացնել է տվել», որ երկիրը կարող է հետևել Գերմանիայի օրինակին, որն արդեն պատրաստակամություն է հայտնել մասնակցել այդ սխեմային:
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել է.
«Մենք աշխատում ենք դաշնակիցների հետ Ուկրաինային անհրաժեշտ միջոցներ տրամադրելու և դրանց կիրառման արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ»:
Այսպիսով, Սթարմերը պատասխանել է Թրամփի ծրագրի շրջանակներում Կիևին Patriot ՀՕՊ համակարգերի մատակարարմանը Լոնդոնի հնարավոր մասնակցության մասին հարցին: