Միացյալ Նահանգները կանգնած է Հայաստանի կողքին. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդին Անկախության 34-րդ տարեդարձի առթիվ՝ նշելով.
«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության 34-րդ տարեդարձի կապակցությամբ։Միացյալ Նահանգները կանգնած է Հայաստանի կողքին՝ որպես մեր արժեքավոր գործընկերոջ, երբ մենք միասնաբար առաջ ենք մղում մեր ընդհանուր նպատակները՝ խաղաղության, բարեկեցության և կայունության ապահովման ուղղությամբ Հարավային Կովկասում։
Մեր կայուն և ամուր հարաբերությունները հիմնված են հզոր մշակութային կապերի, համատեղ սկզբունքների և տարածաշրջանային անվտանգությունն ու տնտեսական հնարավորությունները խթանելու փոխադարձ ձգտման վրա։ Նախագահ Թրամփի նշանակալի գագաթնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև ԱՄՆ-ի հայտարարած 145 միլիոն դոլարի աջակցությունը՝ ուղղված «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) ծրագրի իրագործմանը, ընդգծում են մեր երկրի անխախտ հանձնառությունը Հայաստանի նկատմամբ և միևնույն ժամանակ կարևորում են մեր համատեղ ջանքերը՝ ուղղված տարածաշրջանային փոխկապվածության, տնտեսական ներդրումների և անվտանգության համագործակցության խթանմանը։
Մենք ուրախ ենք աջակցել Հայաստանին էներգետիկ անվտանգության բարձրացման, առևտրի ընդլայնման և սահմանների պաշտպանության ուժեղացման հարցում՝ միաժամանակ վերահաստատելով մեր հավատարմությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ռազմավարական գործընկերությունն ու նախագահ Թրամփի և Վարչապետ Փաշինյանի կողմից ստորագրված երկկողմ համաձայնագրերը հանդիսանում են մեր համագործակցության հիմնասյուները՝ ուղղված այս ընդհանուր նպատակների առաջխաղացմանը։ Քանի որ Հայաստանը շարունակում է կերտել իր ապագան՝ որպես խաղաղության և զարգացման խաչմերուկ, Միացյալ Նահանգները վերահաստատում է իր հավատարմությունը՝ ավելի փոխկապված, կայուն և բարեկեցիկ տարածաշրջան ունենալու տեսլականին»,- ասվում է ուղերձում։
Նմանատիպ հոդվածներ
Մենք բոլորս միասին սառած աչքերով նայել ենք, թե ինչպես են մեր Արցախը հանձնում. Բագրատ Սրբազան
Մենք բոլորս միասին կանգնել ենք, սառած աչքերով նայել ենք, թե ինչպես են մեր Արցախը հանձնում: Այս մասին Սիսիանում հայտ...
Անդրանիկ Քոչարյանը Դավիթ Տոնոյանի համար միջնորդել է դատարանին․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Եթե դատարանը դրական արձագանքի Դավիթ Տոնոյանի միջնորդությանը, ապա 44-օրյա պատերազմի հանգամանքն...
Գագիկ Խաչատրյանը հետազոտվում է «Ասղտիկ» ԲԿ-ում
ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Ասղտիկ» ԲԿ։ Նրա փաստաբանական խումբը տեղ...
ԱՄՆ-ը զգուշացնում է Վրաստանի նախագահին` չօգնել Ռուսաստանին շրջանցելու պատժամիջոցները
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ասել է, որ ի...