ԱՄՆ-ը զգուշացնում է Վրաստանի նախագահին` չօգնել Ռուսաստանին շրջանցելու պատժամիջոցները
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ասել է, որ իր երկիրը չպետք է օգնի Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։
«Սալիվանն ընդգծել է Վրաստանը պատժամիջոցներից խուսափելու հարթակ չդարձնելու անհրաժեշտությունը», – ասվում է ուրբաթ օրը՝ մարտի 10-ին, հրապարակված մամուլի հաղորդագրությունում։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Վրաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին, նրա՝ Եվրամիության անդամ դառնալուն և դաշինքին անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանը։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը Զուրաբիշվիլիին հասկացրել է, որ Վաշինգտոնը կշարունակի աջակցել Վրաստանում ժողովրդավարությանը։
Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը գոհ է օտարերկրյա գործակալների մասին օրինագծի հետկանչից։
Մարտի 10-ին ԱՄՆ վարչակազմը և ԵՄ ներկայացուցիչները ընդլայնել են հակառուսական պատժամիջոցների խախտումները զսպելու միջոցառումները։ Նոր համատեղ միջոցառումները ուղղված են աշխարհի երրորդ երկրների լրացուցիչ կազմակերպություններին: Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը տնտեսական սահմանափակումների ամրապնդման ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից պատասխանել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Ադրբեջանի իշխանությունների նյարդերը կրկին տեղի են տվել։ «Լաչինի ճանապարհը միշտ բաց է նորմալ մեքենաների համար»...
Անհապաղ դուրս գալ ՀՀ տարածքից․ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոչը Ադրբեջանին
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դուրս գալ Հայաստանի տ...
ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանը փոխանցել է` կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են կտրուկ քայլեր. ԱՀ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ Ազգային...
ՀՀ ԱԳՆ-ն ահաբեկչություն է որակել ադրբեջանական գործողությունները
Մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվել են ԼՂ ներ...