Խոշոր ավտովթար՝ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Սեպտեմբերի 20-ին, ժամը 09։24-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին «Infiniti» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երկու ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխել բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմենքնան, փակել գազի բալոնի փականը և երկու տուժածի դուրս բերել ավտոմեքենայից, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրյուսելի մետրոյում տղամարդը մի կնոջ հրել է ուղիղ գնացքի անիվների տակ
Բրյուսելի մետրոյում տղամարդը մի կնոջ հրել է ուղիղ գնացքի անիվների տակ: Անհավատալի է, բայց 55-ամյա տիկինը ողջ է մնա...
Հայկական կողմի քաղաքացիական զոհերն ու կորուստները
Ադրբեջանական ագրեսիա. հայկական կողմի քաղաքացիական զոհերն ու կորուստները:
Կրկին երկրաշարժ Թուրքիայում
Թուրքիայի արևելյան հատվածում՝ Էրզրումից 37 կմ հեռու 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտն...
Ժամկետային զինծառայողը հանկարծամահ է եղել․ ՊՆ
Օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։Համալիր փորձաքննությունների և քննությա...