ՀԷՑ-ում ազատումներ են սպասվում․ Ռոմանոս Պետրոսյան
«ՀԷՑ» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սեպտեմբերի 19-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում արձանագրված հոսանքազրկումներին։
«ՀԷՑ-ի էներգետիկ ենթակառուցվածքները այնքան մաշված են, որ մեկ, երկու, երեք, հինգ, վեց ամսվա մեջ հնարավոր չէր բեկումնային փոփոխություն անել։ Բայց ես կարող եմ վստահեցնել, որ մեկուկես ժամ տևած անջատումները, եթե պետության միջամտությունը չլիներ, կտևեին գուցե երեք կամ վեց ժամ»,- նշել է նա։
Պետրոսյանի խոսքով` նշված անջատման մեջ կար նաև նույն սեփականատերերի հետ փոխկապակցված կապալառու ընկերություններից մեկի սխալը։
«Երկուշաբթի օրը հենց ՀԷՑ-ում կլինեն ազատումներ, և գործընկերոջ նկատմամբ կկիրառվեն պայմանագրով նախատեսված սանկցիաներ»,- ասել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը
Նմանատիպ հոդվածներ
ՄԱԿ-ը կոչ է անում ԱՄՆ-ին վիզաներ տրամադրել նաև ռուս դիվանագետներին՝ հանդիպումներին մասնակցելու համար
ՄԱԿ-ի վարչակազմը կշարունակի բարձրացնել ԱՄՆ-ի կողմից ռուս դիվանագետներին վիզաներ չտրամադրելու հարցը: Այս մասին գրում է RT...
Թուրքիայում մշակել են նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 100 տոկոսը
Այս պահին Թուրքիայի նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 100%-ը մշակելուց հետո որևէ թեկնածու չի հաղթահարել 50%-ի շ...
Ռուստամ Մուրադովն այսօր ևս մասնակցելու է բանակցություններին. ArmDaily
ArmDaily.am-ի տեղեկություններով գեներալ Ռուստամ Մուրադովը այսօր էլ կմասնակցի բանակցություններին։ Ինչպես ՀՀ ՊՆ-ն էր երեկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատերազմում զոհվածի ու անհետ կորածի երեխան ու եղբայրը չեն ծառայի․ Սարգսյանը՝ նախագծի մասին
Պատերազմում զոհվածի ու անհետ կորածի երեխան ու եղբայրը չեն ծառայի։ Այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հ...