Գիշերը Ռուսաստանը զանգվածային հարձակման է ենթարկել Ուկրաինական քաղաքները

Գիշերը Ռուսաստանը զանգվածային հարձակման է ենթարկել Ուկրաինական քաղաքները: Հարձակման համար օգտագործվել է  մի քանի տասնյակ  անօդաչու թռչող սարքեր։ Հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։


«Ամենից շատ տուժել է Դնեպրոպետրովսկի մարզը, որը հայտնվել է «շահեդների» և հրթիռների համակցված հարվածի տակ։ Դնեպրում զոհվել է մեկ մարդ, ևս 13-ը վիրավորվել են։ Վնասվել են բարձրահարկ շենքը, առանձնատներն ու շինությունները, հրդեհներ են բռնկվել։ 


️Հարձակման հետևանքներն արձանագրվել են նաև Կիևի շրջանում։ Նիկոլաևի շրջանը գնդակոծվել է բալիստիկայով և հարվածային ԱԹՍ-ներով։ Հարվածի տակ են հայտնվել Նիկոլաևի արդյունաբերական ենթակառուցվածքը, Սնիգուրովսկայա գրոմադայում գտնվող ագարակը, մասնավոր տներն ու քաղաքացիական մեքենաները»,- նշվում է լրատվամիջոցների տարածած հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն