Ես դժոխքից կռմբակոծեմ Մոսկվան․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է համաշխարհային առաջնորդներին ոչնչացնել իրենց կողմից կառավարվող պետությունների մայրաքաղաքները: Մասնավորապես, ամերիկացի առաջնորդը խոստացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ռմբակոծել Մոսկվան , իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) նախագահ Սի Ցզինպինին՝ Պեկինը, գրում է Lenta.ru-ն:


Քաղաքական գործիչն ինքը խոստովանել է, որ նման հայտարարություններ է արել անցյալ տարի իր նախագահական քարոզարշավի համար դրամահավաքի հանդիպումներից մեկի ժամանակ:


«Մի միջոցառման ժամանակ  Թրամփը ասել է, որ ինքը դժոխքից կռմբակոծի Մոսկվան  և Պեկինը, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա կամ Չինաստանը՝ Թայվան, ինչը զարմացրել է բոլորին», - ասվում է հրատարակության մեջ ։


Հիշեցնենք՝ «Վաշինգտոն Փոստ»-ը սպառնալիքների մասին հաղորդել է դեռևս 2024 թվականի մայիսին։ Այժմ լրագրողները հրապարակել են քաղաքական գործչի ելույթի աուդիոձայնագրությունը։

Քաղաքականություն