Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի ավելի քան 200 միլիոն եվրո
Եվրոպական միությունը Հայաստանին հատկացնելու է ավելի քան 200 միլիոն եվրո՝ «Դիմակայունության և աճի ծրագրի» երկրորդ փուլի շրջանակում։ Այս մասին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
«Ինձ համար շատ մեծ պատիվ է հայտարարել, որ մենք Հայաստանի համար դիմակայունության և աճի ծրագրի երկրորդ փուլի ֆինանսավորումն ենք հատկացնում. ավելի քան 200 միլիոն եվրոյի մասին է խոսքը, որը կխթանի կապակցվածության, դիմակայունության և բիզնեսի զարգացման ոլորտում ներդրումները։ Սա վկայում է Հայաստանի հստակ բարեփոխումների օրակարգին հավատարիմ լինելու մասին: Սա նաև վկայում է ձեր հստակ հանձնառության մասին՝ կարևոր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելուն»,- նշել է Կոսը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին տրանսպորտի, թվայնացման, առևտրի, էներգետիկայի և ենթակառուցվածքային նախագծերում՝ համահունչ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ի ներսում մշուշոտ վիճակ է. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունների ներսում այս պահին անհասկանալի իրավիճակ է: Բ...
Վերջին 5 տարվա ընթացքում նման ցուցանիշ չենք ունեցել․ Գալյան
Վերջին 5 տարիների համար պատմական ցուցանիշ ենք գրանցել դատապարտյալների և կալանավորվածների հարաբերակցության մասով: Այդ մաս...
Հայտնի է` ովքեր են Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուները
Նիկոլ Փաշինյանի ասած փրայմերիզի մեկնարկն արդեն տրվել է։ Երեկվանից Գյումրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնին նշանակվելու հա...
ԵՄ-ի կողմից Հայաստանում արվող ներդրումները կհասնեն 2.5 միլիարդի
Եվրամիության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումները, որոնք արդեն իսկ տարբեր ծրագրերով ընթացքի մեջ են, վերջնարդյունք...