Վերջին 5 տարվա ընթացքում նման ցուցանիշ չենք ունեցել․ Գալյան
Վերջին 5 տարիների համար պատմական ցուցանիշ ենք գրանցել դատապարտյալների և կալանավորվածների հարաբերակցության մասով: Այդ մասին դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման խոչընդոտների թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Այսօրվա դրությամբ մենք 24 հոգով ավելի դատապարտյալ ունենք, քան կալանավորված անձ: Վերջին 5 տարվա ընթացքում նման ցուցանիշ չենք ունեցել: Մշտապես կալանավորվածների թիվը եղել է ավելի մեծ, քան դատապարտյալ անձանց թիվը: Սա շատ մեծ, դրական ցուցանիշ ենք համարում:
Հույս ունենք, որ առաջիկայում՝ պրոցեսների արագացմամբ պայմանավորված, այս թվի տարբերությունը շատ ավելի մեծ կլինի՝ հօգուտ դատապարտյալների»,- հավելել է ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Նմանատիպ հոդվածներ
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին հնարավոր հարվածների մասին
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների ցանկացած միջամտություն երկրի ներսում ընթացող բողոքի ակցիաներ...
Մեր հերթական դղյակը․ Տարոն Չախոյան
Մեր հերթական դղյակը Շիրակի մարզի Կապս գյուղում։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկա...
Կենսաթոշակն ու նպաստը՝ անկանխիկ եղանակով
Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող քաղաքացիների համար, ԱՍՀ նախարարությունը հրապարակել է ուղեցույց, որի օգնութ...