ՔՊ-ի ներսում մշուշոտ վիճակ է. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունների ներսում այս պահին անհասկանալի իրավիճակ է: Բանն այն է, որ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը բոլորի տեսադաշտից «անհետացել» է. որևէ գրառում չի անում, չի հստակեցնում իր պլանները եկեղեցու գործընթացների վերաբերյալ, ու հստակ չէ, թե երբ է սկսելու կոնկրետ քայլեր ձեռնարկել, կամ կսկսի արդյոք, թե ոչ: Կարելի է ասել՝ մշուշոտ իրավիճակ է ՔՊ-ի ներսում. բոլորն իրարից հետաքրքրվում են, թե ինչ սպասել, երբ:
ՔՊ-ում թեժ քննարկվում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի անակնկալ ի հայտ գալը, թե ինչպես տարիներ շարունակ նախագահի նստավայրից դուրս չգալով՝ արդեն մի քանի օր է նա Սյունիքի մարզի տարբեր գյուղերում է շրջում, տարօրինակ հայտարարություն անում:
Խաչատուրյանը արտասովոր պահվածքով զրուցում է գյուղացիների հետ, հայտարարում, թե պետությունը փողի խնդիր չունի, աջուձախ մուննաթ գալով խոսում է սյունեցիների հետ, երեկ էլ գովում էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, որը քաղաքը, ըստ Խաչատուրյանի, «լավ է պահել»: Իշխանությունների ներսում թեժ քննարկվում էր, թե նախ՝ ինչու է նախագահն «առաջին պլան մղվել» ու հետո՝ ինչու է «անհետացել» Նիկոլ Փաշինյանը»։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ադրբեջանի ԱԳՆ․ եթե ռուսական կողմը ներողություն չխնդրի կձեռնարկվեն համապատասխան միջոցներ
Ռուսաստանի Դաշնության պաշտոնական պետական գործակալությունը՝ «ՏԱՍՍ»-ը, ադրբեջանական Խանքենդի քաղաքի Ստեփանակերտ վերանվանու...
ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղում նույնպես ձախողվեց․ Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Российская газета» պարբերականում հոդված է հրապարակել։ «Հելսինկյան ա...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...