
Թրամփը ցանկանում է ամերիկյան զորքերը վերադարձնել Աֆղանստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նշելով Աֆղանստանում գտնվող Բագրամի ավիաբազայի կարևորությունը, հայտարարել է. «Մենք փորձում ենք այն վերադարձնել։ Մեզ դա անհրաժեշտ է։ Մենք ուզում ենք այդ բազան վերադարձնել։ Այդ բազան վերադարձնելու պատճառներից մեկն այն է, որ այն մեկ ժամվա հեռավորության վրա է այն վայրից, որտեղ Չինաստանը միջուկային զենք է արտադրում»։
Մեծ Բրիտանիա կատարած իր պաշտոնական այցի վերջին օրը ԱՄՆ նախագահ Թրամփը համատեղ մամուլի ասուլիս է անցկացրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ և կարևոր հայտարարություն արել Աֆղանստանի վերաբերյալ։
Թրամփը հայտարարել է, որ Ջո Բայդենի վարչակազմը «շատ վատ» է դուրս եկել Աֆղանստանից՝ թողնելով բազմաթիվ խնդիրներ, և որ նրանք փորձում են փոխել դա։
Նշելով Բագրամի ավիաբազայի կարևորությունը՝ Թրամփն ասել է. «Մինչդեռ մենք փորձում ենք այն վերադարձնել։ Սա կարող է վերջին րոպեի նորություն լինել։ Մեզ դա անհրաժեշտ է։ Մենք ուզում ենք այդ բազան վերադարձնել։ Այդ բազան վերադարձնելու պատճառներից մեկն այն է, որ այն մեկ ժամվա հեռավորության վրա է այն վայրից, որտեղ Չինաստանը միջուկային զենք է արտադրում»։
Դոնալդ Թրամփը իր նախորդ հայտարարություններում պնդել էր, որ իրենք Բագքրամի ավիաբազան հանձնել են չինական վերահսկողությանը, և որ մեղավորը Բայդենի վարչակազմն է։
Թրամփը ցանկանում էր վերադարձնել Աֆղանստանում մնացած սարքավորումները։
2021 թվականի օգոստոսի 31-ին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ավարտեց զորքերի դուրսբերումը Աֆղանստանից՝ թողնելով հարյուրավոր ամերիկացի քաղաքացիների, միլիոնավոր դոլարների արժողությամբ սարքավորումներ և զենքեր, ինչպես նաև հազարավոր աֆղանցիների, որոնք համագործակցել էին Միացյալ Նահանգների հետ։
Պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին կաբինետի նիստում ելույթ ունենալով՝ Թրամփն ասել է. «Մենք թողել ենք միլիարդավոր, նույնիսկ տասնյակ միլիարդավոր դոլարների արժողությամբ սարքավորումներ, նոր բեռնատարներ»։ Այս սարքավորումները պետք է վերադարձվեն։
Նրա խոսքով՝ Աֆղանստանը վաճառում է ամերիկյան արտադրության սարքավորումներ։